ԵՐԿՐԻ ՆԵՐՍՈՒՄ ՊԻՏԻ ԼՌԵՆ ԶԵՆՔԵՐԸ.Չանեք նման բան՝ հայոց Բանակի ՄԵՐ արժանապատիվ ՍՊԱՆԵՐ. ԴՈՒՔ ՄԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՆ ԵՔ, ՈՒ ՄԵՐ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐԸ…
Ասել եմ, եւ էլի կրկնում եմ. Փաշինյանը պարտվել է, եւ նա պիտի գնա: Եւ վերադարձ նախկիններին էլ՝ չպիտի լինի…Որովհետեւ ամենքն իրենց մեղքի բաժինն ունեն՝այսօրվա ԻՐՈՂՈՒԹՅԱՆ համար…
Բայց եւ անթույալտրելի եմ համարում քաղաքական նոր օրակարգի ձեւավորումը՝ զինված ուժերի միջամտությամբ:
Խորին հարգանք ունենալով հայ զինվորի, հայոց բանակի, հայ սպայի, զինվորականի նկատմամբ, բոլորիդ խնդրում եւ դիմում եմ կոչով.
Երբեք ու երբեք, անկախ երկրում առկա ներքաղաքական խմորումներից, ինտրիգներից ու սցենարներից, եւ ոչ մի դեպքում՝ Զորքը չմտցնել Երեւան…
Խնդրում եմ, ամենածայրահեղ դեպքում անգամ. սիրելի սպաներ, ենթասպաներ, գեներալներ, հայրենիքի մեր պաշտպաններ՝ չգնալ այդ քայլին:
Ոչ մի ներկա, եւ կամ գալիք իշխանություն՝հավատացեք. ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՁԵԶ ԴԱՐՁՆԵԼՈՒ եղբայրասպան…
Հիշե՛ք.Ձեզանից յուրաքանչյուրը՝ ով կհամաձայնի մտնել այդ ծանր ու պատասխանատու բեռի տակ, խնդրում եմ հիշե՛ք…. որ Ձեր առաջ կանգնած են լինելու Ձեր քույրերը, եղբայրները, մայրերը, զավակները…
Չանեք նման բան. հայոց Բանակի ՄԵՐ արժանապատիվ ՍՊԱՆԵՐ. ԴՈՒՔ ՄԵՐ ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐՆ ԵՔ, ՈՒ ՄԵՐ ԼԻՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՐԸ…խնդրում եմ, թույլ չտաք եւ որեւէ մեկին՝ ՔԱՆԴԵԼՈՒ, ՋԱՐԴԵԼՈՒ ու ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԱՅՆ…
Պատիվ ունենք, ՊԱՐՈՆԱՅՔ ՍՊԱՆԵՐ :
Հայաստանն այլեւս չպետք է ունենա մարտիմեկյան էջեր. մենք այլեւս իրավունք չունենք գնալու ինքնաոչնչացման ճանապարհով: Մենք այլեւս իրավունք չունենք ՌԱԶՄԻ ԴԱՇՏ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԵՐ ՄԻ ԲՈՒՌ ՀԱՅՐԵՆԻՔԸ:
Խնայեք Հային՝ պարոնայք սպաներ:
Ձեր զենքը պիտի պարզվի միայն եւ միայն Թշնամուն դեմ հանդիման, բայց ոչ երբեք՝ ՀԱՅԻՆ…
Չանե՛ք նման բան. քանզի դրանով ԿՔԱՇԵՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆԱՔԱՐՆ ՈՒ կկոտրեք հայի հույսի դուռը, որ դեռ մեզ պահում է անսասան…
Ամեն մի փամփուշտ՝ ունի իր հասցեատերը, ու մենք ԲՈԼՈՐՍ ԳԻՏԵՆՔ ՆՐԱ ՏԵՂԸ….
Եւ ուրեմն, մեր երկրի ներսում՝ ՊԻՏԻ ԼՌԵՆ ԶԵՆՔԵՐԸ …
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
