Մի օր էլ կարող է Ալիեւի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ուզի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն.Մովսես Հակոբյանը Ալիեւի ախորժակների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին ելույթ է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում ու նրա անդամ երկրներին «հրավիրել օգտագործել Զանգեզուրի միջանցքը։ «Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի փառահեղ հաղթանակից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերջ դրվեց: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջե,- հայտարարել է Ալիևը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են` Ալիևը նշել է, որ «այսօր արդեն մտածում են ապագայի մասին»։
Արդյո՞ք Ալիեւը կարող է իրագործել իր այդ ցանկությունը «Իրավունքը» փորձեց հետաքրքրվել ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը
- Ալիեւը ասում եւ անում է այն ինչ ցանկանում եւ չի հանդիպում դիմադրության: Ավելին ասեմ, քանի էս կառավարությունն ունի Հայաստանի հանրապետությունը` Ալիեւը ինչ ցանկանա էն էլ կիրագործի, իսկ ով է կասկածում: Մի օր էլ կարող է Ալիեւի սիրտը ՀՀ վարչապետի աթոռին նստել ուզի, ու էս իշխանությունները վազելով այդ ցանկությունն էլ կկատարեն:
Մի մոռացեք, որն ամենակարեւորն է` Ադրբեջանը բացի ցանկությունից ունի հնարավորություն, իսկ մենք... մենք չգիտեմ ինչ ունենք, առհասարակ մենք վաղը-մյուս օրը կարող ա աշխարհի երեսին որպես ազգ էլ չհիշվենք, այ էդքան ցավալիա մեր ազգի վիճակը:
-Պարոն Հակոբյան, ինչո՞ւ Օնիկ Գասպարյան, հայտարարությունից հետո չգնաց եւ տեղում չձերբակալեց Փաշինյանին եւ մեղավորներին:
- Օնիկը նման լիազորություններ չունի:
- Բայց հեղինակավոր իրավաբաններ են փաստում, որ նա օրենքի ուժով օժտված նման լիազորություններով:
- Ես եղել եմ չէ այդ պաշտոնում, հիմա ինձ եք խոսացնում: ԳՇ պետը նման լիազորություններ չունի վարչապետին ձերբակալելու, դա օրենքից դուրս բաներ են ասում:
- Իսկ ի՞նչ կասեք նոր ԳՇ պետի թեկնածու` Արտակ Դավթյանի մասին:
- Նոր ԳՇ պետ նշանակելն առհասարակ նշանակում է, որ վարչապետը համառորեն պետությունը և բանակը քայքայելու նպատակից հետ չի կանգնում: Ցանկացած ճանապարհով գնում է բանակի քայքայման գործընթացն ակտիվացնելուն, նրա համար դա արդեն հիվանդություն է:
- Բանակայինները արդյո՞ք կենթարկվեն վարչապետի քմահաճույքներին:
- Ցավոք, մեր բանակում ծառայում են այնպիսի սպաներ, ովքեր գտնում են, որ իրենք իրենց պարտականությունները կատարելով եւ չընդվզելով ծառայում են պետությանը: Բայց սա այդ պարագան չի պարոնայք սպաներ, այսօր պետության ղեկավարի վարած քաղաքականությունը աղետաբեր է: