Ժամը 23:00-ին կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ոգեկոչելով Ցեղասպանության նահատակների հիշատակը
Այսօր՝ ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ապրիլի 23-ին` ժամը 23:00-ին, կհնչեն Հայոց Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը՝ ի ոգեկոչումն Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի», - նշված է հաղորդագրության մեջ։
