ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. Այժմ երկնի կապույտներում բաց թևերով, Հսկում եմ քո խաղաղ քունը մայր հայրենիք.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ
ԱՐՄԵՆ ՋԱԲՅԱՆԻՆ
Մենք դեռ գալու ենք
Գարուններս ես թողեցի անանց գրկում,
Հեռուներում որոնեցի երազ ու սեր,
Այժմ երկնի կապույտներում բաց թևերով,
Հսկում եմ քո խաղաղ քունը մայր հայրենիք։
Որդուս ասեք,հայրդ ընկավ հերոսի պես,
Մարտի դաշտում, արյան ծով էր, արյան հեղեղ,
Որդուս ասեք, հայրդ երկնի արծիվ դարձավ,
Որ զոր֊ գիշեր քունդ հսկի երկնածիրից հավերժական։
Խոնարհումս մարտի դաշտում նահատակված հերոսներին
Նարեկ Պապոնց