ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.ՄԱՄ ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ.ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ
NEWSMEDIA.am-ի ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ ԽՈՐԱԳՐԻ ՆԵՐՔՈ
ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՎԻՐԵԼ
ՆԱՐԵԿ ՊԱՊՈՆՑ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
ԱՅՍ ՏՈՂԵՐԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՆ ՄԵՐ ՀԵՐՈՍ ՎԱԶԳԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
ՄԱՄ ՔԵԶ ՇԱՏ ԵՄ ԿԱՐՈՏԵԼ
Մորս պատկերն էր, գիշեր ու ցերեկ
Աչքերիս առաջ,
Ու փոթորկվում էր երկինք ու երկիր
Բամբյունից անհագ,
Կռվում էինք մենք մեր սրտում պահած
Կարոտներ անափ,
Կռվում էինք մենք մահվան դեմ առ դեմ,
Ու չկար նահանջ,
Կռվում էինք մենք հանուն վեհ փառքի
Սուրբ Հայաստանի,
Ու չկար տրտունջ,
Միայն մեր սրտում երազանք կար մեծ,
Տուն դարձի փափագ,
Որ տուն հասնեինք, ամուր գրկեինք մեր սուրբ մայրերին,
Ավա՜ղ հետ չեկա,ընկա կարոտս սրտիս մեջ պահած։
Կարոտել եմ Մա՜մ...
Խոնարհումս մարտի դաշտում անձնվիրաբար նահատակված հերոսներին.
Նարեկ Պապոնց