Հայաստանի անվտանգության ու գերիշխանության ամրապնդումը անհետաձգելի հրամայական է․ Արամ Ա (տեսանյութ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը պատգամ է հղել մայիս 28-ի և Հայաստանի ներկա իրավիճակի վերաբերյալ, որում ասված է․
«Տարիները միայն անցյալին նայելու առիթ չեն, դրանք նաև հիշեցում են ու մարտահրավեր՝ անցյալի լույսի տակ ու ներկա պայմաններին համահունչ, քննական հայացքով և նպատակասլաց տեսլականով ապագա ծրագրելու ու կերտելու։
Այսպիսին է մայիս 28-ը մեր ազգի համար։ Արդարև, ճակատագրական պայմաններում կերտված Հայաստանի անկախությունը սարսափելի տագնապներ դիմագրավեց և աշխարհաքաղաքական պարտադրանքների հետևանքով Հայաստանը կորցրեց իր անկախությունը։ Սակայն, անկախության երազը մնաց մեր ժողովրդի կյանքում, և 1991-ին պատմական Հայաստանի գեթ մեկ կտոր հողի վրա մեր երազը դարձավ իրականություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։