ԱՄՆ-Ն ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՀԱՐՑԸ․ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐ
Միացյալ Նահանգները շարունակում է ուսումնասիրել Ադրբեջանին հետագայում տարբեր տեսակի, այդ թվում՝ ռազմական աջակցության տրամադրման նպատակահարմարության հարցը, հաշվի առնելով այն լարվածությունը, որն առկա է Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ հակամարտության գոտում։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենը։
ԱՄՆ կողմից Ադրբեջանին հատկացվող աջակցության հետագա նպատակահարմարության հարցը քննարկվել է Բլինկենի մասնակցությամբ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեում տեղի ունեցած լսումների ժամանակ։ Կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ հիասթափված է ԱՄՆ վարչակազմի այն որոշմամբ, որով որպես բացառություն շարունակվում է Ադրբեջանի կառավարությանը այդ թվում նաեւ ռազմական աջակցության տրամադրումը։