1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան

Օրերս ТАСС լրատվական գործակալության հետ զրուցելիս ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վիկտրոր Վոդոլացկին, ով որպես դիտորդ հետեւում էր ՀՀ Աժ արտահերթ ընտրություններին նշել է, որ նշված ընտրություններին հակառուսական որեւէ ուժ նույնիսկ 1 տոկոս ձայն չի ստացել: Այդտեղից նա եզրակացրել է, որ Հայաստանի քաղաքացիները կողմ են արտահայտվել Ռուսաստանի հետ խոչը համագործակցությանը: Վոլոդացկին կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկած քաղաքացիները նույնպես կարեւորում են Ռուսաստանի հետ համագործակցության հարցը:

Այդ տեսակետը չի կիսում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործկոմի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Ըստ նրա Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական գործունեության հիմնական ժամանակահատվածում եղել է ընդգծված հակառուս գործիչ: Եվ միայն վերջերս է, որ, կարելի է ասել, իրեն դրսեւորում է չեզոքության դաշտում: Համենայնդեպս, Նիկոլի նախընտրական քարոզչության մեջ Ռուսաստանի հետ սերտ դաշինք ստեղծելու թեզ չկար: «Նիկոլի ընտրողները նրան ձայն էին տալիս ոչ թե Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման տեսակետից, ընդհակառակը արտաքին քաղաքական հարցերը նրանց քիչ էին հետաքրքրում եւ նրանք առաջնորդվում էին այլ շահերով: Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելու տեսակետից ավելի շատ ընտրողների գիտակցության մեջ ընկալվում էր Ռոբերտ Քոչարյանը, որը ստացել է մասնակիցների մոտ 20 տոկոս ձայները: Որոշ չափով այդպես է ընկալվում նաեւ Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը, որը ստացել է 5,5 տոկոս, ԲՀԿ-ն, որի ձայները վերջին 3 տարվա ընթացքում կտրուկ նվազել են եւ այս անգամ նա ստացել է 4 տոկոս եւ եւս 1-2 կուսակցությունները, որոնք չեն գերազանցել 1 տոկոսը: Այսպիսով, կարելի է ասել, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին քվեարկել են ընտրություններին մասնակցած ընտրողների շուրջ 30 տոկոսը», - նշում է Հ.Բաբուխանյանը:

Ինչ վերաբերում է կոշտ ռուսատյաց դիրքերից հանդես եկողներին, ապա, ըստ փորձառու քաղաքագետի, դրանք 4 կուսակցություններ էին, որոնք միասին հավաքեցին 6 տոկոսից ավելի ձայներ: Ընդ որում, Երեւանում նրանք հավաքեցին գրեթե 10 տոկոս, եւս 5 կուսակցություն հանդես էին գալիս արեւմտամետ կարգախոսներով, որոնք հավաքեցին շուրջ 4,5 տոկոս ձայն, իսկ Երեւանում իրենց թիվը գերազանցեց 6 տոկոսը: Այսպիսով, կարելի է ասել, որ եթե անգամ Նիկոլին տված ձայները չհամարենք արեւմտամետ, ապա բացահայտ հակառուսական ուժերը ստացել են գրեթե 11 տոկոս, իսկ Երեւանում 16 տոկոսից ավելի ձայներ: Եթե հաշվի առնենք, որ Փաշինյանին տված ձայների որոշ մասը, այնումաենայնիվ, արեւմտամետներն են, ապա կարելի է ասել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ռուսամետ եւ արեւմտամետ ուղղությունների կողմանկիցների թիվը մոտավորապես հավասար է:

Իհարկե, դրան նպաստեց նաեւ քարոզարշավը, որի ընթացքում ռուսատյաց եւ արեւմնտամետ կուսակցությունները ստացել էին ամբիոն իրենց հակառուսական քարոզչության համար, որը պետք է նշել, որ նրանք լայնորեն օգտագործեցին իրենց տրված հանձնարարականները ի կտար ածելու համար: Նրանց ամեն մի խոսքը ուղեկցվում էր ռուսատյացության դրսեւորումներով, իսկ ռուսամետ քաղաքական ուժերի եւ գործիչների ելույթներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման թեման առաջնային չէր եւ այդ տեսակետից քարոզչությունը ավելի պասիվ էր:

Նույնը կարելի է ասել լրատվամիջոցների վերաբերյալ: Արեւմտյան եւ արեւմտամետ լրատվամիջոցները ակտիվորեն ներկայացնում էին ռուսատյաց գործիչների խոսքը եւ դիրքորոշումը: Դրան հակառակ ռուսական եւ ռուսամետ ԶԼՄ-ները այդ տեսակետից հիմնականում նույնպես բավականին պասիվ էին:

«Արդյունքում` եթե նախորդ խորհրդարանում կային 2-3 ակտիվ ռուսամետ պագմավորներ, ապա ներկայիս խորհրդարանում կարող է դա էլ չլինել, կախված նրանից, թե ովքեր կվերցնեն մանդատները եւ ովքեր դրանից կհրաժարվեն: Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանի թիմում կան շուրջ 20 ռուսատյաց գործիչներ: Ամփոփելով կարող եմ ասել, որ, ցավոք, չեմ կարող կիսել մեր ռուս գործընկերների լավատեսությունը»,- եզրափակեց իր խոսքը Հ. Բաբուխանյանը:

Ա. Հովհաննիսյան

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan