ԵՍ ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԻ, ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԵՒ ՀԱՅՐԵՆԱԴԱՎՆԵՐԻ ՀԵՏ ՉԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ
Այս իշխանությունների աքիլեսյան գարշապարը պատերազմն է, զոհերը, գերիներն ու վիրավորները, նրանց հարազատները, որոնք պահանջատեր են եւ թույլ չեն տալիս, որ սրանք հետընտրական էյֆորիայի մեջ ընկղմվեն ու մոռանան, թե ինչ աղետներ են բերել երկրի գլխին: Ուստի իշխանության տարբեր օղակներից փորձեր են արվում՝ պատերազմական զոհերի հարազատներին իրենց դաշտ բերելու․ կաշառել, ինչ-որ բան խոստանալ, ինչ-որ արտոնություններ տալ, որ վերջիններս դադարեն պայքարել ու պահանջել: