Կարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում
Ինչի՞ կհանգեցնի Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետի առկայությունը, ի՞նչ տրամադրություններ են Իրանում, ինչպե՞ս են իրանցիները գնահատում հայ-իրանակա եւ հայ-ադրբեջանական ներկայիս հարաբերությունները, հնարավո՞ր է արդյոք ստեղծված իրավիճակը հանգեցնի ռազմական գործողությունների այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է Իրանի Հանրային ռադիոյի խմբագիր, Թեհրանի Հայոց Թեմի պատգամավորական ժողովի անդամ, «Նաիրի» հրատարակչության տնօրեն Արտույտ Զոհրաբյանի հետ: