1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ուղիղ մեկ րոպեով սառը կամ եռման ջրով լոգանք. Գերության երեք ամիսները եւ մերօրյա հերոս Կարեն Մանուկյանի աներեւակայելի կամքի ուժն ու լավատեսությունը

«Իրավունքի» զրուցակիցն է մերօրյա հերոս, 44 օր պատերազմի ողջ թոհուբոհով ապրած, ռազմի դաշտում թշնամու հետ անհավասար մարտերին դիմակայած, երեք ամսվա գերության դժոխքով անցած 20-ամյա Կարեն Մանուկյանը: Կարենը երեք ամսվա զինծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Ծառայել է Ջրականում և շատերի պես մտածել է` մի քանի օր անց ռազմական գործողությունները դադարելու է եւ հայկական բանակը հաղթանակ է գրանցելու:

Մեզ հետ զրույցում մերօրյա հերոս Կարենը նախ վերհիշեց չարաբաստիկ սեպտեմբերի 27-ի լուսաբացը․

-Երեք ամսվա ծառայող էի, երբ սկսվեց պատերազմը: Սեպտեմբերի 26-ի երեկոյան արդեն նկատվում էր թշնամու տեղաշարժը, բայց ոչ ոքիս մտքով չէր անցնում, որ նման լայնամաշտաբ պատերազմ կարող է սկսվել: Մտածում էինք թշնամու հերթական սադրանքների հետ ենք բախվելու, բայց ոչ նման լայնամաշտաբ:

Սեպտեմբերի 27-ին, ժամը յոթին վեր կաց հրաման եղավ, երբ շարվել էինք ֆիզպատրաստության` նկատեցինք անօդաչուների տեղաշարժ, հետո եղավ առաջին հարվածը զորամասին` հարվածեցին գնդի զինամթերքի պահեստին: Գնդի զինամթերքի պահեստը ոչնացնելու անհաջող փորձից հետո վազեցինք դեպի զորամասի նկուղ, ստացանք համապատասխան զենք ու շարժվեցինք դեպի դիրքեր: Թեեւ մենք զենքերով զիջում էինք թշնամու բանակին, բայց մեզանից յուրաքանչյուրը մինչեւ վերջին պահը հավատում էր, որ հաղթելու ենք: Ավելին` մտածում էինք ոչ միայն մեր դիրքերն ենք անսասան պահելու, այլեւ նոր դիրքեր ենք գրավելու: Մենք ընդհանրապես չենք մտածել պարտության մասին, բոլորս էլ մինչեւ վերջ արել ենք հնարավորն ու անհնարը: Մեր մեջ չկար մի մարդ, ով չէր հարգում այն արյունը, որ մեր մեծերը թափել էին այդ հողի համար: Ու այդ ամենը մեզ հույս, հավատ էր տալիս, որ մենք կհաղթենք: Այն ինչ ունեցանք ոչ մարդաքանակի, ոչ էլ այլ բանի մեջ էր, ուղղակի թշնամին կռվում էր ժամանակակից զենքերով, իսկ մենք նրանց տաս խփոցին հազին մի անգամ էինք կարողանում պատասխանել:

Լուսավոր հերոսը սեպտեմբերի 27-ից հետո ամեն իր օրը համեմատում է նախորդ տարվա օրերի հետ.

-Օրինակ նախորդ տարի հոկտեմբերի 5-ին էլ անձրեւոտ օր էր, շատ դաժան օր էր: Այդ օրը թե տարածքային, թե մարդկային կորուստները շատ-շատ էին: Հիշում եմ` հոկտեմբերի 5-ին վաշտի հրամանատարի հետ կալցոյի մեջ էի ընկել, ու, թե ինչպես հինգ հոգով կարողացանք դուրս գալ հինգ հարյուր հոգանոց շրջափակումից:

Մեր հերոսը գերեվարվել է պատերազմից հետո` նոյեմբերի 21-ին, Կարենը չորս ընկերների հետ` տարբեր վիրավորումներով սկզբում Հադրութի Վանք գյուղի տներից մեկի նկուղում, ապա տանիքում են թաքնվել: Սնվել են պահածոններով, էնքան որ դիմանան.

-Գյուղում մինչև նոյեմբերի 21-ը մնացինք` չենք իմացել, որ պատերազմը վերջացել է. հրադադարի օրը` նոյեմբերի 9-ին ուժեղ կրակոցներ լսեցինք:  Մտածեցինք` մերոնք են մտնում գյուղ։ Հույս ունեինք, որ գյուղն ազատագրելու են. մերոնց էինք սպասում, բայց ադրբեջանցիները եկան «մեր հետևից»: Ես ոչ ոքի չեմ մեղադրում, ուրեմն Աստված ինձ այդ ուղղին էր տվել, որ հետո տուն վերադառնամ, չգիտեմ...

Կարենը հիշում է, թե ինքը եւ իր նման շատ հերոս տղաներ ինչպես են դիմացել ու մինչ օրս դիմանում ադրբեջանական գերության մեջ` հույսով, որ մի օր տուն են վերադառնալու.

-Նախ ասեմ, որ ՄՈԲ-ի, կամավորների տղաներին համեմատած ժամկետային զինծառայողների հետ` շատ ավելի դաժան էին վերաբերում: Ժամկետային ավելի մեղմ էին վերաբերում, եթե իհարկե առհասարակ այնտեղ որեւէ բան կարելի է ասել մեղմ: ՄՈԲ-ի, կամավորների տղաներին նրանք դիտարկում էին, որպես ահաբեկիչ, թեեւ մեզ էլ էին ասում, որ թե ինչու ենք ՀՀ քաղաքացի լինելով խառայում մեկ այլ պետության, այս դեպքում Արցախում:

Ուշագրավ մանրամասները՝Iravunk.com-ում

Զրույցը՝ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan