Լոկ ՄԱՅՐԸ ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑ Որ գալիքը ապրի...Տղերքը, մինչեւ վերջին շունչը կռվում են, հետո օգնություն են խնդրում, սակայն Տղերքի կանչը՝ մնում է անարձագանք…
ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ
Լոկ ՄԱՅՐԸ ԹԱՆԿ ՎՃԱՐԵՑ
Որ գալիքը ապրի...
ՉԱՐԱԲԱՍՏԻԿ 2020-ին՝ ՀՈԿՏՄԵԲԵՐԻ 11-ին
ՄԵՐ ԱՐԵՒ ՏԻԳՐԱՆԸ ԱՆՄԱՀԱՑԱՎ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ
Կրտսեր սերժանտ Տիգրան Տոնականի Շահբարյանի ծնողները Արցախից են, ինքն էլ Մարտունու Ճարտար գյուղում էր ծնվել։ Ընտանիքը Երևան էր տեղափոխվել, երբ մեր Տիգրանը՝ ընդամենը մեկ տարեկան էր։
Ավանի թիվ 104 դպրոցում սովորելուց հետո, Տիգրան Շահբարյանը ընդունվում է բժշկական հենակետային քոլեջ, այն ավարտելով կարմիր դիպլոմով ։Չարաբաստիկ պատերազմի օրերին, արդեն լրանում էր ՄԵՐ ՏԻԳՐԱՆԻ ծառայության 1,3ամիսը։
Կոչումով սերժանտ, վաշտի բուժակը ռազմի դաշտում, արդեն հասցրել էր օգնել բազում վիրավոր ծառայակիցների:
Հոկտեմբերի 11-ին Տիգրանենց վաշտին ուղարկում են Հադրութ ,(բայց արդեն գրավյալ բնագիծ) որտեղ հանդիպում են թշնամու մեծաքանակ զորքին.Տղերքը, մինչեւ վերջին շունչը կռվում են, հետո օգնություն են խնդրում, սակայն Տղերքի կանչը՝ մնում է անարձագանք…
Եւ հենց, հոկտեմբերի 11-ից էլ, կորում է կապը՝ Կրտսեր սերժանտի և նրա զինակիցների հետ ։ Տիգրան Շահբարյանի Հայրը, անձամբ է մեկնում Արցախ՝ որդուն որոնելու եւ գտնելու հույսով…
Այսօր Տիգրանի Մայրը՝Տիկին Արմինեն, մասունքի պես պահում, եւ փայփայում է ՈՐԴՈՒՑ ՄՆԱՑԱԾ ԻՐԵՐԸ ` գրքեր, կտորե զինվորական տարբերանշաններ, կարմիր դիպլոմ, զինվորի աղոթագիրք, որը նրան Կոմանդոսն էր նվիրել, եւ Տիգրանն էլ առանձնակի սրտացավությամբ էր այն փայփայում…
Պատերազմի բոթը լսելուն պես, Տիկին Արմինեին Արցախից զանգահարում են բարեկամները, եւ խնդրում ՝ Տիգրանին փոխանցել, որ զգույշ լինի։ Ծնողներն անհանգիստ էին, լարված... Տիգրանն իր հերթին ամեն օր զանգահարում էր ծնողներին, որպեսզի հայրն ու մայրը շատ ապրումներ չունենան՝ չանհանգստանան։ Վերջին անգամ հոկտեմբերի 10-ին էր զանգել ու խոսել բոլորի հետ, ավելի երկար, քան սովորաբար խոսել էր։
Հոկտեմբերի 11-ին, Տիկին Արմինեն արդեն անտրամադիր էր ու անհանգիստ, մի տեսակ՝ վատ կանխազգացում ուներ։ Ավելի ուշ ընտանիքը լուր ստացավ, որ Տղային վաշտի հետ ուղարկել են Հադրութի մատույցներ։
Օրեր շարունակ, ծնողները ոչ մի լուր չեն առնում. Տիգրանը և 72 հոգանոց վաշտն անհետացել էին։ Հրադադարի հաստատումից հետո միայն, Տղաների ծնողները գտնում են իրար ու մեկնում Արցախ` որդիներին որոնելու։
Եւ միայն, նոյեմբերի 24–ին տեղեկատվություն է ստացվում այն մասին, որ Տիգրանն ու ընկերները զոհվել են Հադրութի մատույցներում։
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՁԵԶ ՏՂԵՐՔ ՋԱՆ, ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՐԵՒ ՏԻԳՐԱՆ ՋԱՆ, ՈՐ ԿՅԱՆՔՈՎԴ՝ԿՅԱՆՔ ԵՍ ՏՎԵԼ ՄԵԶ:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից