1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Առաջնագծում, ԼՂՀ Ասկերանի թիվ N զորամասում, մարտական հենակետում հատուկ հրամանով ականազերծման ժամանակ, ականի պայթունի հետևանքով մարմնական ծանր վնասվածքներ ստացած Էդվարդ Ավագյանը բոլորիս օգնության կարիքն ունի. նա իր բազմանդամ ընտանիքի հետ կարող է հայտնվել դրսում

Նախկինում, NewsMedia.am-ը  անրադարձել է 2001թ-ին Ասկերանում,մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունից վիրավորված Էդվարդ Դավիթի Ավագյանի պատմությանը:

Էդվարդը, ով այս օրերին իր բազմանդամ ընտանիքի հետ միասին, դարձյալ հայտնվել է սոցիալապես անելանելի ու անմխիթար վիճակում, կրկին անգամ  խնդրանքով  դիմում է ՀՀ Հայրենակիցներին և  աշխարհասփյուռ Հայությանը՝ օգնելու, ձեռք մեկնելու իրեն. քանի որ վիճակն իսկապես օրհասական է.

 

Ներկայացնում ենք  Էդվարդ Ավագյանի նամակը՝ առանց խմբագրման.

Ես՝ Էդվարդ Դավիթի Ավագյանս,  խիստ անհրաժեշտությունից ելնելով դիմում եմ Ձեզ։
2001թ ին ծառայել եմ ԼՂՀ Ասկերանի թիվ N զորամասում: Առաջնագծում մարտական հենակետում հատուկ հրամանով ականազերծման ժամանակ, ականի պայթունի հետևանքով ստացել եմ  ծանր մարմնական վնասվածքներ,կյանքս մի կերպ բժիշկները փրկեցին, սակայն փրկվելուց հետո՝  դարձա հաշմանդամ: Անկեղծ ասած միշտ ամաչել եմ իմ հաշմանդամությունից,ձգտել եմ դառնալ հասարակության լիարժեք անդամ և այդ պատճառով միշտ աշխատել եմ. ողորմություն չեմ խնդրել,հայրենիքիս տված պարտքը դրոշակ չեմ դարձրել:

2008 թ ի գարնանը նախկին վերքերս և կոնտուզիաս սրացան և ինձ անկողին գցեցին:

Օգնության հասան ընկերներս,բայց քանի որ հասարակ մարդիկ են այս ժամանակահատվածում իմ և ընտանիքիս հոգսը հոգացին վարկով վերցրված գումարներով:Այս ամենը տևեց մոտ 10 տարի:
Այդ ընթացքում երբ հիվանդությունը նահանջում էր,աշխատում էի և վճարում էի պարտքերս:
Աստված ինձ միայնակ չթողեց,ամուսնացա,հասկացա որ հաշմանդամին էլ կարող են սիրել,ծնվեցին զույգ աղջիկներս՝ հրեշտակներս:

Բնութագրությունը հասանալի չէ

Զինթոշակառու եմ,ՊՆ ում բնակարանի հերթի եմ կանգնած,բայց ինչպես ասում են <<տերովին տերն է տարել,անտերին գայլը>> ,գեներալները որպես կարիքավոր մեկի փոխարեն 3 բնակարան ստացան, իսկ ես դեռ ապրում եմ վարձով:Կենսաթոշակս ամբողջովին տրամադրում եմ տան վարձին:Երբեմն չեմ կարողանում վճարել և բարի տանտերերը ինձ փողոց են շպրտում ընտանիքիս հետ միասին: Եւ  հիմա նորից՝ընտանիքով կանգնած ենք դրսում հայտնվելու վտանգի առաջ:

Ոչ,ամենևին նեղված չեմ,կյանքը ընդհանուր ծանր է բոլորիս համար և ոչ ոք պարտավոր չէ հոգալ ուրիշի հոգսը՝թեկուզ և առաջնագծում վիրավորված զինվորի:

Զինվորը ինքնին արժեք չունի,առավել ևս երբ վիրավորված է և հաշմանդամ ՝ Արցախյան պատերազմի ազատամարտը վկա։
2001թ-ի պայթյունը  իմ գլխում է, և թող այլևս ոչ ոք դրա ձայնը չլսի:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ձեզ դիմելուս նպատակը մեկն է՝ խնդրում եմ ձեզ որպես  իմ հայրենակիցներ,   որպես ինձ քույր և եղբայրներ,  թեկուզ ձեր փոքրիկ լումայով օգնեք: Որպեսզի   կարողանամ գոնե մի քանի ամիս վճարեմ բնակարանիս վարձը,  և կուտակած պարքերը  բնակարանիս: Որպեսզի կարողանամ՝ մի փոքր  հոգ տանեմ իմ ընտանիքի, իմ անչափահաս դստրերի մասին: 

Առջեւում  ձմեռ է,  եւ ես սարսափում եմ, երբ պատկերացնում եմ թե ինչ կլինի մեզ հետ՝ եթե հայտնվենք դրսում: 


Աշխատանք եմ խնդրում Ձեզանից,որ որպես տղամարդ,թեկուզ և հաշմանդամ՝ կարողանամ արժանապատիվ ապրել և պահել իմ ընտանիքը,մարել պարտքերս ընկերներիս առաջ:

Եթե Ձեր ձեռնարկություններում կգտնեք մի աշխատատեղ,ապա կխնդրեի Ձեզ որ այն տրամադրեք ինձ:Կամ գոնե ընդունեք ինձ և լսեք,դա էլ քիչ չէ,ինձ մարդ կզգամ այլ ոչ թե օգտագործված հումք:

Ինքս Աբովյան քաղաքի բնակիչ եմ,
Եթե ժամանակ կգտնեք կարդաք նամակս և գտնեք,որ ես նույնպես արժանի եմ արժանապատիվ ապրելու կամ ուշադրության, ապա ձեր օգնականները կարող են ինձ հետ կապնվել նշված հեռախոսահամարներով:
Եթե կարող էք օգնեք,եթե ոչ ապա կրկին չեմ նեղվի,Աստված Ձեզ պահապան լինի,Ձեր հոգսն էլ մեծ է:
Աստված բոլորիս հետ:
Խորին հարգանքով ՝ Է.Ավագյան
Հաշվեհամար 2470076354410010 Artshin Bank SWIFT։ASHBAM22

 Հեռախոս: 099 68 00 08 Viber, Whatsapp

Բնութագրությունը հասանալի չէ

 

 

NewsMedia.am

Լուրեր Աշխարհից եւ Աշխարհից 

 

 

Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ... Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազր... ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.... Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած... 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գ... «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդ... Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյ... Ամբակում Գրիգորյանի աշխատանքային այցը՝ Նիդերլ... Դո՞ւ ես որոշում՝ գնամ եկեղեցի, թե ոչ․ Ոսկեպար... Իշխանությունը հակապետական գործունեություն է ծ... Հայաստանի գործունեությունը կազմակերպությունու... Երբ 3-րդ կորպուսի հրամանատարը Գրիգորի Խաչատու... Պուտինն ու Փաշինյանը շուտով կկարողանան անձամբ... Տավուշում ձերբակալել են «Մարտական եղբայրությա...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan