1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինձ գնդակ չի կպնելու, որովհետև գնդակը անզոր է իմ ուժի առաջ-քույրիկին ասել է մերօրյա հերոս Վահե Վերդյանը, իսկ ժամեր անց անմահանում հաղթանակի բերկրանքը սրտում

Ինձ գնդակ չի կպնելու, որովհետև գնդակը անզոր է իմ ուժի առաջ-քույրիկին ասել է մերօրյա հերոս Վահե Վերդյանը, իսկ ժամեր անց անմահանում հաղթանակի բերկրանքը սրտում․ 

 

Կոմիտասի անվան թանգարանն այսօր մարդաշատ էր, ծանոթ-անծանոթներ հավաքվել էին Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս ՎԱՀԵ ՎԵՐԴՅԱՆԻ հուշ-երեկոյին մասնակցելու եւ իրենց հարգանքի տուրքը մատուցելու ՀԵՐՈՍԻՆ ու հերոսածին ծնողներին՝ Աշոտ եւ Ցողիկ Վերդյաններին։

Նրանք երջանիկ ծնողներ էին, հպարտ իրենց որդու՝ հայրենանվեր կերպարով ու մարդ տեսակով, նվիրական նպատակներ ունեին իրենց որդու հետ կապված, բայց վրա հասավ
2020 թվականի աշնանային պատերազմը ու ինչպես շատերիս կյանքում, այնպես էլ Վերդյանների ընտանիքում ամեն ինչ գլխիվայր շրջվեց, իսկ նպատակները դարձան մեկը՝ օր առաջ խաղաղություն կնքվի։

Բեմից «Հայ ասպետ» դպրոցի սաների շուրթերից հնչում էին Վահեի կարճ, բայց բովանդակալից կյանքի մասին պատմող դրվագները, որոնք հատիկ-հատիկ հավաքվել ու մի գեղեցիկ ձոն էին դարձել։

«Նրանք, ովքեր ծանոթ էին սպա Վահե Վերդյանին, պատերազմի օրերին նրա գործունեությունը բնական են համարում․ պայքարել այնպես, ինչպես ապրել է՝ սրտանց, նվիրումով, անմնացորդ, լինել այնտեղ, որտեղ առավելապես կա նրա կարիքը։ Վահեն առանց երկյուղի՝ ժպիտով ընդունեց պատերազմի լուրը և նրա անպարտ կեցվածքն ու պայքարող ոգին պատրաստվում էր հաղթական թռիչքի։ Բայց դեռ ժամանակը չէր, դեռ հայրենիքը վտանգի մեջ էր, դեռ կյանքի և մահվան 30 անվերջանալի օրեր պիտի մաշեր Վահեն՝ հավատարիմ զենքը ուսած, դիրքից-դիրք տեղափոխվելով՝ մերթ հրամանատարական կետում կապը վերականգնելով, մերթ զինվորին զենք հասնցելով, մերթ հերթափոխի կանգնելով, կամ, պարզապես վիրավոր և անշնչացած զինվորների մարմիններ տարհանելով։ Հայ սպան հիմնավոր պատճառներ ուներ համեմատաբար ապահով ապաստարաններում կապային հաղորդակցման խնդիրներն ապահովելու։ Բայց դա արդեն Վահեն չէր լինի։ Նա ամենուր էր՝ ճակատային գծի հարավային, հարավ-արևելյան և արևելյան ուղղություններում՝ Մարտունիից մինչև Ջրական, ապա Հադրութ և Վարանդա։ Կռվեց այնպես, ինչպես ապրել էր՝ նվիրումով, անմնացորդ։ Վերջին անգամ` հոկտեմբերի 6-ին, Վահեն գործնական հարցերով մայրաքաղաքում էր։ Բաց չթողելով առիթը՝ նա հարազատներին տեսակցելու հնարավորություն ստեղծեց և այդ օրն էլ անձամբ առաջարկեց բոլորի հետ լուսանկարվելու՝ կարծես մի վերջին անգամ։ Իսկ միգուցե՞ կանխազգում էր մոտալուտ վախճանը, թե՞ պահի հավերժացման պատրանք էր ստեղծում։ Եվ ի՞նչ իմանար ցավից մռմռացող մոր սիրտը, որ դա կլինի վերջին հանդիպումը որդու հետ։ Վահեն այնքան խորագիտակ էր, որ ամեն օր մահվան հոտն առնելով սիրելի քույրիկին կհանգստացներ․ «ինձ գնդակ չի կպնելու, որովհետև գնդակը անզոր է իմ ուժի առաջ»։ Վերջին անգամ Վահեն տուն զանգեց հոկտեմբերի 26-ին՝ իր մարտիրոսվելուց 2-3 ժամ առաջ։

Տագնապալից կանխազգացումներ ունեցող մորը անվերջ հանգստացնում էր Վահեն, համոզում հավատալ, որ իր հետ ամեն ինչ լավ է։ Բնավորությունն էր այդպիսին․ անվախ, հանդուգն, վճռական և չէր էլ կարող փոխվել։ Այդ օրերին ճակատային գիծը մնացել էր թիկունքում։ Թշնամին մխրճվել էր կարևորագույն դիրքային ուղղություններ և սպառնում էր Մարտունի քաղաքին։ Բայց շարունակվում էր համառ դիմադրությունը։ Վահեն իր հրամանատարի հետ առաջնագծի այդ հատվածում էր։ Տեղեկություններ կային, որ Վարանդայից դեպի Մարտունի անկանոն նահանջ կա և մեծաքանակ զոհեր ունենալու վտանգը շատ մեծ է։ Երեկոյան դեմ էր․ ճակատային գծի այդ հատվածում զինվորներին օգնության սլացող հրամանատարն ու սպան իսկապես ականատես եղան անկանոն նահանջող ժամկետայիներին և, քանի որ օդում լսելի էր ԱԹՍ-ի ձայնը՝ Վահեն միանգամից դուրս թռավ մեքենայից՝ զգուշացնելու զինվորներին վերահաս վտանգի մասին և հորդորեց դիրքավորվել մոտակա խրամանատներում։ Հենց այդ պահին էլ անօդաչու թռչող սարքի հարվածներից ստացած բազմաբեկորային վնասվածքներից Վահեն անմահանում է։ Կիսատ մնաց զինվորականի, մտավորականի, արվեստագետի ճանապարհը, որի սկիզբն այնքան խոստումնալի էր, որից ակնկալիքները այնքան մեծ։ 26 տարի հայրենիքը իր կրծքի տակ կրող Վահեն առհավետ դարձավ հայրենիքինը և պինդ բազուկներով ամուր գրկեց հայրենի հողը, այն հողը, որը ծնունդ է տվել ազնվատոհմիկ արմատներով հայրենապաշտ և հայրենատեր Մեծ Հային։ Վահեն անմահացավ հաղթանակի բերկրանքը սրտում և բարեբախտաբար չտեսավ Շուշիի կորուստը, որի նեղլիկ ու ծուռումուռ փողոցներում է անցել նրա պատանեկությունը» ։

Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայության և խիզախության, անձնական արիության համար ԱՀ իշխանությունների կողմից Վահե Վերդյանին շնորհվել էր «Արիության մեդալ», իսկ այսօր կայացած հուշ-երեկոյի ընթացքում մերօրյա հերոսին՝ ԱՀ նախագահի հրամանագրով շնորհվեց նաեւ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, իսկ ՀՀ նախագահի հրամանագրով «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 1-ին ԱՍՏԻՃԱՆԻ արժանացավ հատուկ շքանշանը։ Հերոս որդու շքանշանները ստացան հերոսածին ծնողները։

Հավերժ փառք ու խոնհարում մերօրյա բոլոր հերոսներին։

 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan