1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քանի դեռ չեն պատժվել դավադիրները, դասալիքներն ու դավաճանները մենք Հայաստանը կորցնելու վտանգ ունենք նաեւ այսօր․ Արա Խուդավերդյան

44-օրյա պատերազմից մեկ տարի անց վերլուծելով իրողություններն ու ռազմի դաշտում առկա իրավիճակը, որո՞նք էին այն բացերը, որոնց հանրագումարում ունեցանք այն ինչ ունենք այսօր <<Իրավունքը>> զրուցել է պատերազմի բովով անցած <<Կոռնիձոր>> ջոկատի հրմանատար Արա Խուդավերդյանի հետ, ով նախ նկատեց․

-Ես այդ հարցին պատասխանել եմ դեռ պատերազմի դաշտից․ ներսի թշնամու ակտիվությունն ու հակառակորդի գերզարգացած ռազմական ուժը բերեցին մեզ տարերային պարտության, իսկ թշնամուն՝ տարրերային հաղթանակի։ Մենք պետք է շտկենք մեր մեջքը, որը, ցավոք, անգամ ներսից թույլ չեն տալիս։ Մեզ պետք է համախմբվել, որպեսզի կարողանանք բանակը ոչ թե հզորացնել, այլ գերհզորացնել, որպեսզի կարողանանք դաս տալ այն ուժերին, ովքեր մարտնչեցին մեր դեմ, մենք պետք է կարողանանք ծնկի բերել հակառակորդին՝ հետ վերադարձնելով բոլոր տարածքները։

-Պարոն Խուդավերդյան, այսինքն հավատում եք, որ հետ ենք վերադարձնելու կորցրած տարածքները։

-Ես դեռ հույսն ու հավատը չեմ կորցրել, հաշվի առնելով ազգային սերուցքի այն տրամադրվածությունը, որ մենք չունենք կորցնելու, այլ ունենք վերցնելու, հզորացնելու կարգախոսը։ Իսկ ընդդիմությունը թող բարի լինի քար դնի ֆունդամենտի վրա, այլ ոչ թե քարերը քաշի, որպեսզի պետկանության  ֆունդամենտը թուլանա։

-Պարոն Խուդավերդյան, ինչպե՞ս ընկավ Շուշին։ Ի վերջո բերդաքաղաքը հանձնեցի՞ն, թե՞ գրավեցին։

-Ես չեմ առանձնացնում ոչ Շուշին, ոչ Հադրութը, ես ընդհանուր առմամբ այստեղ մեկ ձեռագիր եմ տեսնում։ Քանի դեռ չեն պատժվել դավադիրները, դասալիքներն ու դավաճանները մենք Հայաստանը կորցնելու վտանգ ունենք նաեւ այսօր։ Մինչեւ ներսի թշնամիները օրենքով չպատժվեն՝ ՀՀ-ն անվտանգ չի կարելի համարել։

-Պարոն Խուդավերդյան, որտե՞ղ են այդ դավադիրները։

-Խոսքս չի վերաբերում պետական բարձրաստիճան պաշտոնյաններին, ընչաքաղցությունը եւ դավաճանությունը գալիս է 20-25 տարի առաջվանից։

Ես մի բան կասեմ առայժմ, ՀՀ-ի պետական այրերի դերակատարումը եղել է կարելի է ասել զրոյականից մի քիչ ավել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ինչպես ասաց Սամվել Բաբայանը, ով զբաղեցնում էր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, հետաքննությունը պարտավոր է մանրամասն եւ մանրակրկիտ ուսումնասիրել պատերազմի ողջ մանրամասները։

-Հավատո՞ւմ եք, որ նոր ստեղծվող 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը կկարողանա վեր հանել այն բոլոր բացերը, որոնք առկա էին պատերազմի դաշտում։

-Կհավատամ այն դեպքում, երբ ներգրավված անձիք աչալուրջ, հայրենասեր, պետականամետ, անշահախնդիր հարցաքննությունները տանեն առաջ։ Իսկ եթե հարցաքննությունները կտանեն հիսուն-հիսունի վրա, ապա այդ ժամանակ, իհարկե, գործը կմտնի տուպիկ, եւ մենք, այսպես ասած, քամուն ման կգանք դաշտի մեջ։ Կցանկանայի ինքս էլ ներգրավված լինեի այդ հանձնաժողովում, որպեսզի որպես ականատես ներկայացնեմ պատերազմի դաշտում առկա իրավիճակն իրականում։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Iravunk.com 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan