Թող այսուհետ միայն հաղթանակներ լինեն բոլորիս կյանքում և հայի տեսակը շարունակի հպարտորեն քայլել աշխարհում...
Սիրելի՛ հայրենակիցներ, Վանաձոր, Գուգարք, Շահումյան համայնքի իմ շատ սիրելի՛ բնակիչներ.
Ահա և մոտեցավ 2021 թվականի ծանր ու դժվարին ավարտը...
Սրտանց ցանկանում եմ բոլորիդ ընտանիքներում ՝ սե՛ր , երջանկությու՛ն ու անսահման ջերմություն։ Թող այս արկածախնդիր տարին , իր հետ տանի բոլոր վատ կողմերը ու նոր տարում մեզ բերի միայն լավն ու բարին։
Մեր ազգին ցանկանում եմ համախմբում , միավորում ու միմյանց հանդեպ միմիայն սեր ու հարգանք, քանզի մենք բազմիցս համոզվել ենք , որ մենք անպարտելի ենք հե՛նց այդ պարագայում ու թող այսուհետ միայն հաղթանակներ լիմեն բոլորիս կյանքում և հայի տեսակը շարունակի հպարտորեն քայլել աշխարհում...
Կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիս ու ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին ու շուտափույթ վերադարձ մեր բոլոր գերիներին...
Այս կերպ է Շնորհավորել Վանաձորցիներին Արցախյան Երկրորդ Պատերազմի մասնակից, Լոռու մարզի Երդվյալ Ազատամարտիկների Միության նախագահ Գրիգոր Հարությունյանը:

