1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հմուտ զինվորականները խոստովանում են, որ պատերազմը վերլուծելիս քարացել են Ադամի կազմակերպած ու վարած մարտից․ Հերոս Ադամ Սահակյանի սխրանքի ուղղին

...դուք ասել եք, որ էստեղ 18-20 տարեկան տղաներ են... բայց նրանց վարած մարտը այլ բան է ասում...
Նա ծնվեց ազատ ու անկախ Հայաստանի մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, և ողջ կյանքն ապրեց գլուխը բարձր ու հպարտ, որովհետև իր սերունդն էր դարձել ժառանգորդը այն հաղթանակի, որը կերտեցին 20-րդ դարասկզբի Արցախյան ազատամարտի հերոսները։
Աբովյան փողոցի ջերմ ու տաք տներից մեկում ծնվեց Խաչատուրի ու Գայանեի երկրորդ որդին՝ Ադամը, որը թեև տարբերվում էր իր ավագ եղբորից՝ Մուշեղից, աշխուժությամբ ու ճարպկությամբ, բայց բնավ չէր զիջում նրան՝ իր ունեցած ամենալավը բոլորին նվիրաբերելու կարողությամբ։
Ադամը մշեցու ժառանգ էր: Ինչպես մայրը՝ տիկին Գայանեն է պատմում. «Պապս մշեցի էր: Նորածին երեխա է եղել, երբ ընտանիքը ջարդերից մազապուրծ՝ հասել է Գյումրի: Գաղթի ճանապարհին թուրք զինվորականները խլել են նրա բարուրը մոր գրկից եւ նետել ձյան մեջ, ինչի հետեւանքով ծանր հիվանդացել է եւ կորցրել աչքը: Պապս պարզապես ատում էր թուրքերին»: Գուցե նաև մեծ պապի՝դեռևս չլուծված վրեժն է Ադամին հերոսության մղել. ո՞վ գիտե:
Ծնողների պատմելով՝ որդին անընդհատ շարժման մեջ էր, շարունակ շտապում էր՝ կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: «Եվ կեցվածքով, և իր էությամբ սպորտային էր: Սպորտսմեներն ունեն չգրված օրենք, որ երբեք չեն նահանջում: Երևի դա էլ էր ձևավորվել իր մեջ, որ ապրիլի 2-ին չնահանջեց ու մինչև վերջ մնաց դիրքում», - նշել է տիկին Գայանեն:
2015 թվականին Ադամը զորակոչվեց բանակ։ Երևանից մեկնեց Ստեփանակերտ, այնտեղից՝ Ջրականի՝ մեր պաշտպանկան դիրքեր, որտեղ նրան վստահված դիրքը կարճ ժամանակ անց դարձավ՝ Ադամի դիրք։ Ջրականի զորամասում գրեթե բոլորը` սպա թե զինվոր, պատմում են, որ դեռ ոչ մի զինվորի չէր հաջողվել այդպիսի կարճ ժամանակում արժանանալ ինչպես ծառայակից ընկերների, այդպես էլ զորամասի հրամանատարական կազմի համակրանքին ու հարգանքին: Ադամն ամրակազմ զինվոր էր, մարզվում էր ամեն օր ու իր օրինակով ոգեշնչում բոլորին լինել կոփված ու համարձակ:
Աննկուն կամքի, բարձր առաջադիմության և կազմակերպչական ջիղի շնորհիվ Ադամ Սահակյանին շնորհեցին սերժանտ զինվորական կոչում և նշանակեցին թիվ 112 մարտական դիրքի ավագ: Ծառայակիցները պատմում են, որ Ադամը կարծես կանխազգում էր սպասվելիք պատերազմը, նա մի անգամ ասել է. «Երբ կռիվը սկսվի, ես ու Կարենչիկը` (Ադամի մտերիմ ընկերը` Կարեն Ներսիսյանը, ով նույնպես անմահացավ) այս խրամաբջջից ենք կրակելու։ Այդպես էլ եղավ… 2016 թվականի ապրիլի 1-ի առավոտյան Ադամ Սահակյանը և դասակի յոթը զինվորները բարձրացան Արցախի հարավային սահմանի Վարազաթումբ (Լալայկա) կոչվող բարձրունքի հարակից 112 դիրք` մարտական հերթապահության: Նույն օրը գիշերը Ջրականի երկնակամարում նկատվեցին հակառակորդի անօդաչու թռչող սարքերը: Ադրբեջանական զինուժը պլանավորել էր աննախադեպ լայնամասշտաբ հարձակում։ Սկսվեցին հրետակոծությունները: Թշնամին իր դիրքերից մահաբեր արկեր արձակելով՝ հրետանակոծում էր այնպես, ասես կրակն էր ընկել իր ունեցած զինամթերքի ձեռքից ու կամենում էր նրանից այնպես ազատվել, որ նաև վնաս հասցնի հայկական կողմին։ Հակառակորդի գնդացիրների, նռնականետների, հրետանու հարյուրավոր արկեր և ականներ թափվեցին հայկական դիրքերի վրա:
...Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ հաստատեց ժամը 08:00-ին, հաղորդեց, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ, ասաց, որ շտապ փամփուշտ հասցնեն: Մոտ 20 րոպե անց Ադամի ռադիոկապով լսվեց ադրբեջանցիների անպարկեշտ արտահայտությունները հայ ազգի վերաբերյալ…
Սերժանտ Ադամ Սահակյանը, իր զինակից ընկերների հետ 5 ժամ շարունակ մարտնչելով թշնամու դեմ, հասցնելով նրան զգալի կորուստներ (200-ից ավելի սպանված հատուկջոկատային), ընկել էր Հերոսի մահով։ Նրա մղած պայքարը հնարավորություն էր տվել Ջաբրաիլի հայկական գնդին տեղակայվել ռազմաճակատի 2-րդ գծում և կանգնեցնել հակառակորդին։
Օրեր անց թշնամու հրամանատարը զայրույթն ու զարմանքը իրար խառնած կատաղությունից գոռում է վարձկան հատուկ ջոկատայինի վրա, թե ինչու՞ 112 (Լելե-թեփե) դիրքը հատկացված կարճ ժամանակում գրավված չէ... Վարձկանը պատասխանում է.
- Դուք մեզ խաբել եք ու ասել, որ էստեղ փոքր խմբով 18-20 տարեկան տղաներ են կանգնած, որ մեր թափած հանկարծակի կրակից հետո դժվար թե ողջ լինեն կամ լավագույն դեպքում չփախչեն, բայց նրանց վարած մարտը բոլորովին այլ բան է ասում թե՛ նրանց քանակի, թե՛ փորձի ու թե՛ խիզախության մասին... ...Ի հիշեցում մեզ բաժին հասած տգետ թշնամու` 112 դիրքում իսկապես 7 հոգուց բաղկացած խումբ է կռվել` սերժանտ ԱԴԱՄ ՍԱՀԱԿՅԱՆԻ հրամանատարությամբ...
Հմուտ զինվորականները խոստովանում են, որ պատերազմը վերլուծելիս քարացել են Ադամի կազմակերպած ու վարած մարտից, որը դաս է ոչ միայն թշնամու, այլ նաև մեզ համար... Երբ բոլորը զոհվել են, Ադամը, ճիշտ հաշվարկելով ու խնայելով եղած զինամթերքը, անդադար տեղափոխվելով մի խրամաբջջից մյուսը, պատրանք է ստեղծել հակառակորդի համար, որ դիրքում բոլորն իրենց տեղում են ու այդ կերպ պահել է դիրքը ավելի երկար, քան հնարավոր էր...
Աղբյուրը՝ Մարտիկյան Գ., "Ապրելու բանաձևը"
Ադամ Սահակյանին նվիրված ՖԲ էջ
 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan