1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՈՐՊԵՍ ՀԱՊԿ-Ի ՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿԻՐ, ՀՍՏԱԿ ՉԳՈՐԾԵՐ, ՊԱՐԶ ՉԷ` ԻՆՉՊԵՍ ԿԶԱՐԳԱՆԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՂԱԶԱԽՍՏԱՆՈՒՄ»

«Իրավունքի» զրուցակիցն է Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՆՅՈՒԿԸ.

– Պրն Կոնյուկինչպե՞ս էին զարգանում հայ-բելառուսական հարաբերություններն անցյալ տարիՈ՞ր ոլորտներում են գրանցվել առավել հաջողություններըԻնչպիսի՞ն են այս տարվա ծրագրերը:

– Արդեն մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ Հայաստանում, եւ արդեն հնարավոր է ամփոփել որոշ արդյունքներ: Ես ուրախ եմ փաստել, որ հայ-բելառուսական առեւտրային համագործակցության մեջ արձանագրվել է աճ` թե ներկրման, թե` արտահանման: Աճ եւ զարգացում է գրանցվել տարբեր ոլորտներում: Բելառուսական կազմակերպությունը` «Մոգիլեւ լիֆտ մաշ»-ը, շարունակում է Հայաստանում զբաղվել վերելակների փոխարինումով: Նույնիսկ քննարկվում է Հայաստանը ոչ միայն մատակարարել վերելակներով, այլ բելառուս գործընկերների օգնությամբ տեղում կազմակերպել արտադրությունը: Դա ուղղություններից մեկն է: Անցյալ տարի շատ լավ գործեց մեր Մինսկի ավտոմոբիլային ՄԱԶ գործարանը` տեխնիկայի եւ հատկապես ավտոբուսների մատակարարման հարցում: Դրա հետ կապված ուզում եմ ասել, որ Բելառուսը նույնպես դժվար պայմաններում էր հայտնվել տարատեսակ պատժամիջոցների պատճառով, այնուամենայնիվ մեր արդյունաբերական արտադրության ծավալն աճել է 6,7%-ով, իսկ արտահանումը` մոտ 23%-ով: Բնականաբար, բացի արդյունաբերական արտադրանքից, մատակարարվում է գյուղատնտեսականը` կաթնամթերքն ու մսամթերքը: Այստեղ այն շատ են հավանում:

Այդ տենդենցներն այս տարի նույնպես շարունակվելու են:

– «ՀայաստանիԵԱՏՄ-ին անդամակցության 7 տարին» կոնֆերանսի ընթացքում Դուք հայտարարեցիքոր ԵԱՏՄ-ն ապացուցել է իր կայացածությունը եւ որ ազգերը չեն կարող ապրել առանց ինտեգրման եւ համագործակցությանԻնչպե՞ս եք տեսնում միության հետագա զարգացումը:

– Նոյեմբերին Հայաստանում ԵԱՏՄ-ի հերթական խորհրդաժողով է անցկացվել, որտեղ ներկա էին անդամ հինգ պետությունների կառավարության ղեկավարները: Հնչեցին մտքեր, որ անդամ պետությունները չեն կարող գոյատեւել , եթե չլինեն այդ միության մեջ: Ճիշտ է , կան նաեւ այլ միություններ, բայց այս միությունը մեզ համար ամենահոգեհարազատն է: ԵԱՏՄ-ն ցույց է տվել իր արդյունավետությունը: Դրանով հետաքրքված են երկրներ, որոնք չունեն մեզ հետ ընդհանուր սահմաններ, օրինակ` Վիետնամն ու Հնդկաստանը եւ այլ երկրներ, որոնք տեսնում են, ինչպես է այն զարգանում, այս կազմակերպության մեջ գտնվելու առավելությունները: Ես համարում եմ, որ ոչ մի այլընտրանք կամ այլ ուղի մեր երկրների համար գոյություն չունի: Միայն գտնվելով այս տնտեսական միության մեջ` հնարավոր է հասնել ինչ-որ դրական արդյունքների:

ԵԱՏՄ-ի շնորհիվ անդամ երկրների շատ կազմակերպություններ, գործարաններ աշխատում են ողջ ծավալով, նույնիսկ չեն հասցնում արտադրել իրենց արտադրանքը:

– Որո՞նք են Ռուսաստան-Բելառուս միութենական պետության ուժեղ կողմերըՈ՞ր երկրներն եք տեսնում որպես միութենական պետության պոտենցիալ անդամՀնարավոր է այդ միավորումը դառնա ԽՍՀՄ-2.0:

– Այն, որ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությունը արդյունավետ գոյացություն է, փաստ է:

Ես չեմ ասի, որ երկրները կարող են դառնալ միութենական պետության պոտենցիալ անդամ, բայց այժմ արդեն քննարկում է գնում Ղազախստանի, ինչպես նաեւ Հայաստանի շուրջ: Բայց ինչպես կլինի, ժամանակը ցույց կտա: Իմ տեսակետից, ինչքան ավելի շատ երկրներ կլինեն այդ միության մեջ, այդքան լավ: Ինչպես ասել է մեր նախագահ Լուկաշենկոն` այդ միությունը Եվրամիությունից էլ հզոր կլինի: Երեւի այդպես էլ կլինի:

Հաշվի առնելով այն, որ բոլորս Խորհրդային Միությունից ենք, մենք ոչինչ չպետք է հաղթահարենք: Մեր միությունը մեր ազգերի բարեկամության տրամաբանական շարունակությունն է: Այս ձեւաչափի միության մեջ կարելի է պահպանել անկախությունն ու ինքնիշխանությունը:

– ՀԱՊԿ-ը Ղազախստանում խաղաղարար օպերացիայով կտրուկ բարձրացրեց իր հեղինակությունըԴա մեկանգամյա՞ ակցիա էրթեկարող ենք ասելոր ռազմական միությունն ի վերջո կայացավ եւ հետագայում ավելի շատ ազդեցություն կունենա անդամ երկրներում տեղի ունեցող պրոցեսների վրա:

– Կյանքը ցույց տվեց, որ ՀԱՊԿ-ն անհրաժեշտություն է: Եւ Ղազախստանում այն իրավիճակը կայունացավ ՀԱՊԿ-ի շնորհիվ: Հայաստանը, որը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում, հստակ գործեց: Եթե ամեն ինչ արագ չկազմակերպվեր, պարզ չի, ինչպես այնտեղ կզարգանային իրադարձությունները:

Այն, ինչ տեղի ունեցավ տարվա սկզբում, ապացուցեց կազմակերպության կայացած լինելը ոչ թե 100 տոկոսով, այլ դրա մասին նույնիսկ խոսք լինել չի կարող:

Ես չեմ ուզում ասել, թե ինչպես կգործի կազմակերպությունը հետագայում, բայց կա կազմակերպության կանոնադրություն, եւ եթե իրավիճակը համապատասխանում է կանոնադրության ինչ-որ կետի, որով հնարավոր է դիմել օգնության համար, ապա դա նորմալ կլինի: Դրա համար էլ այն ստեղծված է:

Ճիշտ է, աշխարհում որոշ մարդկանց դուր չեկավ, որ գոյություն ունի նման հզոր ռազմական կազմակերպություն, որն ի զորու է արագ լուծել իր առջեւ դրված խնդիրները:

Այս կազմակերպության մեջ մեր ապագան է: Այն ցույց տվեց, որ եթե մեր երկրներում, որոնք մտնում են այդ կազմակերպության մեջ, կան խնդիրներ` պայմանավորված դրսից եկող ինչ-որ ազդակներով, այն հեռու չի մնա, անպայման կօգնի: Դրա կարեւորությունը դժվար է գերագնահատել: Այն կգործի եւ կզարգանա: Հակառակ դեպքում դժվար կլինի:

– Ինչպիսի՞ն են Ձեր այս տարվա աշխարհաքաղաքական կանխատեսումները ընդհանուր առմամբ եւ Եվրասիական տարածքում մասնավորապես:

– Կանխատեսումներ դժվար է անել, եւ ես կաշխատեմ դրանք հնարավորինս կոռեկտորեն անել: Կարծում եմ, որ արդեն 2022 թվականին ամեն ինչ իր տեղը կընկնի: 2020 թվականին փորձ եղավ ոչնչացնել Բելառուսի պետությունը, այն տեսքով, ինչպիսին, որ այսօր այն կա: Դրանից առաջ դա հաջողվեց անել Ուկրաինայում,Ղրղստանում, իսկ Բելառուսում եւ Ղազախստանում դա չստացվեց: Կարծում եմ, որ այն պատվիրատուները, ովքեր փորձում են ապակայունացնել աշխարհաքաղաքական կառույցները աշխարհում, կմտափոխվեն: Վերջիվերջո` հանուն մարդկանց կյանքերի եւ ճակատագրերի դա արժի անել: Եւ ոչ թե ինչ-որ հայտարարություններ անել, ով է լեգիտիմ, իսկ ով` ոչ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. կան պատվիրատուներ, նպատակներ, վարձու մարդիկ, ովքեր դա անում են: Բայց, փառք Աստծո, մեր երկրում դա չհաջողվեց անել: Մեր երկիրը այդ առումով առաջնագծում է, մեզ փորձում են ստիպել անել այն, ինչ չենք ուզում: Իմ կանխատեսումն այն է, որ մարդիկ խելքները գլուխները կհավաքեն, հետեւություններ կանեն, որ մահերը բավական են:

 

Զրույցը վարեց` ԶԱՐՈՒՀԻ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ Զրույցն ամբողջությամբ դիտեք շուտով տեսանյութումIravunk.com 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan