19-ամյա զինվորը իրեն դրսեւորել է, որպես հմուտ զինվորական.ԱՀ 9-րդ Պաշտպանական շրջանի զորամասի հրետանու պետը «Արցախի հերոսի» մասին
«Իրավունքի» հետ կապ է հաստատել ԱՀ 9-րդ Պաշտպանական շրջանի զորամասի հրետանու պետ, փոխգնդապետ Ալեքսեյ Դավթյանը, ով ցանկանում էր ներկայացնել «Արցախի հերոս» Ալբերտ Հովհաննիսյանի մասին իր կարծիքը, որպես զինվորական, ով ընդամենը մեկ անգամ է տեսել հերոսին խաղաղ պայմաններում.
-Ալբերտին խաղաղ պայմաններում եմ հանդիպել` զորամասում, որպես զինծառայող: Բայց դա բավական էր կարծիք կազմելու համար ապագա հերոսի մասին։ Միանգամից աչքի է ընկել իր բարձր ինտելեկտով, զինվորին հարիր կարգապահությամբ, գրագետ էր։
Իսկ, կոնկրետ օրը 19-ամյա զինվորը իրեն դրսեւորել է, որպես հմուտ զինվորական, իր առջեւ դրված պարտականությունները կատարել է բարձր առաջադիմությամբ ու բարեխիղճ: Ինչ դրական հատկանիշներ կան, որոնք բնորոշ են զինվորին բաձարձակ առաջադիմությամբ տիրապետում էր մեր Ալբերտը: Խորը ցավ եմ ապրում, որ նրա մասին անցյալով եմ խոսում: Ալբերտի խիզախությունից է մեզ պետք այսօր։
