Սա ապրել չի Իլոնա ջան, ուղղակի շնչում ենք․․․Ամեն Աստծո օր գերեզման եմ այցելում, չկա օր, որ չգնամ Տղայիս ու Տղայիս ընկերներին բարի լույս ասելու
Սա ապրել չի Իլոնա ջան, ուղղակի շնչում ենք․․․Ամեն Աստծո օր գերեզման եմ այցելում, չկա օր, որ չգնամ Տղայիս ու Տղայիս ընկերներին բարի լույս ասելու։ Լույսը բացվում է գերեզմաններում, մթնացնում եմ՝ գերեզմաններում- գորիսեցի հերոս Հարություն Խաչատրյանի հայրիկի՝ պարոն Արտավազդի հետ այսպես սկսվեց իմ հերթական զրույցը այսօր։ Մենք դարձել ենք հարազատներ, աներեւակայելի ուժեղ գորիսեցի է պարոն Արտավազդը։ Ամեն անգամ խոսելիս սիրտս կտոր-կտոր է լինում, չգիտեմ ինչ ասեմ, ոնց սփոփեմ միակ որդուն հայրենիքին նվիրաբերած հայրիկին։
Մենք ոնց ենք ապրում, ոնց ենք մեզ ներում, էսքանից հետո ոնց ենք մեզ թույլ տալիս էսքան մաղձ, էսքան չկամություն ու չարություն:

Այսպիսին է իրական ԼՐԱԳՐՈՂԻ, ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
ՍԿՍՎՈՂ ԼՈՒՍԱԲԱՑՆ ՈՒ ԱՎԱՐՏՎՈՂ ՕՐԸ....
ԱՅՆ ԼՐԱԳՐՈՂԻ, ՈՎ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ԻՍԿ ՕՐԵՐԻՑ ԵՒ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ, ԵՒ ԹԵ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԽԱՉԸ ՊԱՏՎՈՎ ԿՐԵԼ:
