Անկախ նրանցից, թե որտեղ կլինես, ինչ պայմաններում և ինչով կզբաղվես, միշտ կհիշես, որ ցանկացած թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար, իսկ ճանապարհին չխնդրես, չպահանջես, չերազես, այլ գործիր…Կանես քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար
Տատիկս ասում էր. Այնպես արա, որ ուրիշները ընդունեն քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս: Մի կեղծիր ու մի հրաժարվիր քո սկզբունքներից՝ ինչ-որ մեկին պահի տակ հաճոյանալու համար: Պահը կանցնի, իսկ դու քեզ հետո չես ների: Միշտ ասա ճշմարտությունը, անգամ եթե ձայնդ դողում է այդ ճշմարտությունից։
Դու երբեք առաջվանը չես լինի, և դա նորմալ է: Կյանքիդ ընթացքում հարյուրավոր փորձությունների միջով ես անցնելու, անկումներ ու վերելքներ ես ունենալու ու անընդհատ փոխվելու ես… Դառնալու ես այն, ինչ կաս հիմա: Փոխվելու է քո աշխարհայացքը, վերաբերմունքդ մարդկանց նկատմամբ: Չեն փոխվում միայն նրանք, ովքեր չեն ապրում: Իհարկե, կողքիններդ անընդհատ կասեն քեզ, որ փոխվել ես, բայց դու չկաշկանդվես դրանից, ասա, այո՛, ես փոխվել եմ, բայց ես դեռ նույն մարդն եմ, ուղղակի շատ ավելի ուժեղ եմ հիմա, քան երբևէ:
Անկախ նրանցից, թե որտեղ կլինես, ինչ պայմաններում և ինչով կզբաղվես, միշտ կհիշես, որ ցանկացած թունելի վերջում լույս կա: Ապրիր այդ լույսին հասնելու համար, իսկ ճանապարհին չխնդրես, չպահանջես, չերազես, այլ գործիր…Կանես քո մաքսիմալը՝ լույսին հասնելու համար: Կարևորը՝ եղիր արդար ինքդ քո առաջ:
Ու ամենակարեւորը երբեք չերազես լինել հարուստ, երազիր լինել երջանիկ:
ԿԻՍՎԵԼՈՎ ԻՐ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ՈՒ ԼՈՒՍԱՎՈՐ ՆԿԱՐՈՎ՝ԴԵՊԻ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԹԵԼԵՐՆ Է ԳՆԱՑԵԼ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԱՐՑԱԽՑԻ , ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՈՒ ՆՎԻՐՅԱԼ ՏԵՍԱԿ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ:
Ի ԴԵՊ ՆՇԵՆՔ, ՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԿ ԱՐՎԵԼ Է ԱՐՑԱԽՈՒՄ՝ ԴԵՌԵՒՍ 19990 ԹՎԱԿԱՆԻՆ:

Ի դեպ, ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋ ԱՅՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ ԱՐՑԱԽԻՑ Է, ԱՐԴԵՆ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ:

