1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Հայաստան է տեղափոխվում ՌԴ ամենագործունակ երիտասարդությունը` ՀՀ-ում գործունեություն իրականացնելու համար. Ալեքսեյ Սանդիկով

Արցախում առաջացած առկա հումանիտար եւ անվտանգային խնդիրները ինչքանո՞վ կարող են հետեւանք լինել ռուս-ուկրաինական հակամարտության, ինչո՞ւ հայկական իշխանությունները հստակ դիրքորոշմամբ հանդես չեն գալիս վերը նշված հակամարտության վերաբերյալ, ի՞նչ խնդիրների հետ են հիմնականում բախվում ռուս ժողովուրդը ՀՀ տեղափոխվելուց հետո այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության, ռուսական համայնքի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ, ով անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին եւ դրա հնարավոր հետեւանքներին նախ նկատեց.

-Բնականաբար, ակնհայտ է, որ Ադրբեջանը`  հաշվի առնելով, որ ողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է ռուս-ուկրաինական հակամարտության վրա, փորձում է, իր պատկերացմամբ, պատեհ պահը օգտագործել եւ լրացուցիչ ճնշում գործադրել թե՛ արցախահայության, թե՛ ընդհանուր առմամբ Հայաստանի վրա: Այս անգամ թշնամին որոշել է բացի սահմանային սադրանքներց կիրառել նոր գործիքակազմ` Արցախում ստեղծելով հումանիտար աղետ: Բայց ՀՀ իշխանությունները բոլոր ջանքերը գործադրում են` այդ թվում միջազգային հարթակներում, հումանիտար աղետը կանխելու ուղղությամբ:

Ինչ վերաբերում է ռուս-ուկրաինական հակամարտությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին, ապա կարծում եմ, որ այլեւս բոլորի համար տեսանելի է, որ այսօր ռազմական գործողություններ են տեղի ունենում ոչ թե Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, այլ Ռուաստանի կողմից Ուկրաինայի տարածքում նացիստական ռեժիմի դեմ հատուկ գործողություն է իրականացվում, որի հակառակորդ կողմը հենց Արեւմուտքն է, որը իր քաղաքական ողջ գործիքակազմն է այսօր կիրառում ՌԴ-ի դեմ: Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ մեզ վրա, գիտեք, որ այսօր ե՛ւ թռիչքների սահմանափակումներ կան, ե՛ւ ապրանքների արտահանման-ներմուծման սահմանափակումներ կան, տարադրամի փոխարժեքի խնդիրներ եւ այլն, որոնք բնականաբար, չեն կարող չազդել մեր տնտեսության վրա: Թեեւ այս առումով, եթե կարելի է այսպես ասել, կան նաեւ որոշ դրական երեւույթներ, հաշվի առնելով, որ Հայաստան են տեղափոխվում ՌԴ ամենագործունակ, խելացի երիտասարդության մի մասը` իրենց գործունեությունը ՀՀ-ում իրականացնելու համար, ինչը իր դրական էֆեկտներ է թողնելու ՀՀ տնտեսության վրա:

-Պարոն Սանդիկով, համանացում շատ է քննարկվում, որ ՀՀ տեղափոխվող ռուս ժողովրդին ՀՀ-ում առաջարկվում են բավականին թանկ գներով, երբեմն ֆանտաստիկ թվերի հասնող վարձով բնակարաններ:

-Շատ բնական երույթ է, որ բնակարանների գները կտրուկ աճել են, դա պահանջարկ-առաջարկի ամենադասական օրինակն է: Բնականաբար, բնակարարանատերերի սեփականատերերը այս հարմար առիթն օգտագործելով արհեստականորեն բարձրացրել են գները, բայց որքանով, որ ես տեղյակ եմ, կամաց-կամաց որոշակի կայունացում է նկատվում բնակարանների շուկայում` հատկապես վարձակալությունների մասով:

 

Կողմնակից եմ ինտեգրացիոն պրոցեսների դինամիկ քննարկմանն ու զարգացմանը

 

-Պարոն Սանդիկով, ի տարբերություն այլ երկրների, ՀՀ-ն կարծես մինչ օրս այդպես էլ հստակ դիրքորոշում չի հայտնել ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ, ինչո՞ւ:

-Եթե խոսքը գնում դիվանագիտական օղակների մասին, դա թերեւս կարելի է կոչել կոմպլեմենտարիզմ: Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ե՛ւ ռուս ե՛ւ ուկրաինացի ժողովուրդները մեր բարեկամ ժողովուրդներ են: Ավելին ասեմ, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինձ համար կրկնակի ցավալի է, որովհետեւ դա մոտավորապես նույնն է, ինչ ՀՀ երկու տարբեր մարզեր կոնֆլիկտի մեջ հայտնվեին:

Իսկ ընդհանուր առմամբ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՀՀ-ն սերտ համագործակցում է ե՛ւ Արեւմուտքի հետ ե՛ւ մեր թե՛ ռազմավարական, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դաշնակից ՌԴ-ի հետ: Եվ այս համատեքստում կարեւոր է ոչ թե կողմերից մեկին ակնհայտ սատարելը, իսկ մյուսին ակնհայտ հակադարձելը, այլ ՀՀ-ն կարող է իր այս շահեկան դիրքը օգտագործել եւ առաջիկայում առաջարկել իր միջնորդական ծառայությունները, երբ գործը հասնի դիվանագիտական կարգավորման փուլին: Եվ, ինչու ոչ, ՀՀ-ն կարող է հարթակներից մեկը հանդիսանալ դիվանագիտական տարբեր բանակցությունների համար:

-Պարոն Սանդիկով,  ըստ Ձեզ ժամանակը չէ մյութենական պետության մաս կազմել ՌԴ-ի հետ։ Իշխանությունները ունեն նման օրակարգ առաջիկայում։

-Ինչ վերաբերում է մյութենական պետության մաս կազմելու գաղափարին, ապա նմանատիպ հակամարտությունների այս կուլիմինացիոն շրջանում ակտիվանում են նաեւ նման քննարկումները: Ես ինքս որպես ռուս ազգի ներկայացուցիչ-պատգամավոր, բնականաբար, կողմ եմ մեր ռազմավարական դաշնակցի հետ ինտեգրացիոն զարգացումների, բայց թե ինչ ձեւաչափով եւ թե ինչ վերջնական պատկեր է ունենալու այդ ինտեգրացիան, ի վերջո որոշողը լինելու է ժողովուրդը: Բայց, ամեն դեպքում ես ինքս կողմնակից եմ ինտեգրացիոն պրոցեսների դինամիկ քննարկմանն ու զարգացմանը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Iravunk.com

 

 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan