1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՌԴ ՊՆ հայտարարությունը բավական կոշտ էր, եւ ուղղված էր կոնկրետ հասցեատիրոջ՝ Ադրբեջանին. արձանագրելով, որ իրավիճակի պատասխանատուն կոնկրետ Ադրբեջանն է.Գագիկ Համբարյան

Ադրբեջանը հարվածի տակ է վերցրել Արցախի հարավային ուղղությունը, եթե պաշտոնական Մոսկվան հայտարարություններից այն կողմ չգնաց, ապա դա ցույց կտա, որ ունակ չէ, որպես խաղաղապահ հանդես գալու

Ինչո՞վ է պայմանավորված Արցախի տարածքային ամբողջականության  նկատմամբ թշնամու հերթական սադրանքը, ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ ՊՆ հայտարարությունը, որով արձանագրվեց, որ թշնամին խախտել է նոյեմբերի 9-ին համաձայնագրի կետերը, այս եւ այլ հարցերի շուրջ էլ Newsmedia.am-ը զրուցել է հայտնի քաղաքական վերլուծաբան, ՇՊՀ դասախոս ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ, ով նախ փաստեց․

-Նախ ասեմ, որ Արցախի տարածքային ամբողջականությունը խախտվել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից,  եւ Նիկոլ Փաշինյանը դա արձանագրել է 2020թ․ նոյեմբերի 9-ին։

Ինչ վերաբերում է ներկայիս սրմանը, ապա նախ Ադրբեջանը առիթավորվում է, որ հայությունը շարունակում է գտնվել իր կողմից պարտված քաղաքական ուժի պարագլխի ձեռքում, իսկ ինչո՞ւ այս պահին նա գնաց սրման, որովհետեւ Ադրբեջանը օգտվում է այն հանգամանքից, որ ՌԴ այսօր ավելի շատ զբաղված է ուկրաինական հարցով։ Ըստ իս,  Ադրբեջանը հրահանգ է ստացել իր արեւմտյան տերերից, որպեսզի ՌԴ-ի դեմ բացեն երկրորդ ճակատ՝ փորձելով շեղել պաշտոնական Մոսկվային ուկրաինական ռազմական թատերաբեմից, այսինքն մեկ կրակոցով երկու նապաստակ խփել։

-Պարոն Համբարյան, ՌԴ ՊՆ-ն երեկ հաղորդագրություն տարածեց, որում շեշտել էր, որ մարտի 24-25-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները. ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է հղվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ արձագանքել է Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ ՌԴ ՊՆ հայտարարությանը, ընդգծելով, որ ՌԴ ՊՆ հայտարարությունը «հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին ու դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին»: Ադրբեջանի ՊՆ-ն ռուսական կողմից պահանջել է ապահովել հայկական զինված ուժերի դուրսբերումը, չկիրառել «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը և քարտեզներում ցուցադրել տեղանունների ադրբեջանական տարբերակները։ Ի՞նչ սպասել այս հայտարարությունների հանրագումարում։

-Նախ ՌԴ ՊՆ հայտարարությունը բավական կոշտ էր,  եւ ուղղված էր կոնկրետ հասցեատիրոջ՝ Ադրբեջանին. արձանագրելով որ իրավիճակի պատասխանատուն՝ կոնկրետ Ադրբեջանն է։ Սրան զուգահեռ, այո ռուսական կողմը եւս ստացավ բավական կոպիտ պատասխան, եւ հիմա հարցը հետեւյալն է․ ռուսական կողմը ինչ միջոցներ կձեռնարկի, որպեսզի պահպանի իր սեփական դեմքը։ Որովհետեւ, եթե հայտարարություններից այն կողմ պաշտոնական Մոսկվան չգնաց՝ դա շատ շեշտակի հարված կհասցնի նրա վարկանիշին, որպես խաղաղապահ-միջնորդի եւ բացի այդ ցույց կտա հանրությանը, որ ՌԴ-ն հայտարարություններից այն կողմ չի  կարող գնալ։ Ինչը կրկին կմեծացնի հակառուսական տրամադրությունները՝ հայաստանյան հասարակության մոտ։ Պետք է ընդգծեմ, որ ինքս պրոռուսական դիրքորոշում ունեմ, բայց ամեն դեպքում, մենք պարտավոր ենք ճիշտ արաձանագրումներ անել․ ՌԴ-ն ՀՀ կապիտուլյացիայից հետո համարվում է միակ երաշխավորը՝  ձեւավորված ստատուս քվոյի... եւ հիմա դա  փաստ է, որ  խախտվում է։

Ես էլի եմ նշում. ՀՀ եւ Արցախյան իշխանությունները պարտավոր են ապահովել Արցախում գտնվող հայության անվտանգությունը, բայց այստեղ խնդիրը նրանում է, որ նույնը պետք է աներ նաեւ ՌԴ-ն։ Եւ, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանցիները բացահայտ սադրանքների են դիմում, ապա այդ խնդիրը հենց ՌԴ-ին էլ է։ Հիմա տեսնենք ՌԴ ՊՆ եւ Ադրբեջանի ՊՆ հայտարարություններից հետո, պաշտոնական Մոսկվան  կոնկրետ ինչ  գործողությունների կանցնի։ Եթե Մոսկվան հայտարարություններից այն կողմ չգնաց, ապա դա ցույց կտա, որ պաշտոնական Մոսկվան ունակ չէ, որպես խաղաղապահ հանդես գալու. սա միանշանակ  Հնարավորություն տալով Ադրբեջանին՝ ավելի ագրեսիվ քայլերի գնալու. եթե ուշադիր եք, ապա կտեսնեք, որ Ադրբեջանը հարվածի տակ է վերցրել Արցախից մնացած մասի հարավային ուղղությունը։

 

ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ 

 

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan