Բայց մենք դատական նախադեպեր ստեղծեցինք, որովհետեւ Իլոնա Ազարյանը իրացրել էր իր լրագրողական իրավունքը եւ ցնցել տվյալ իշխանավորին, արդյունքում իշխանավորների հայցերը մերժվեց.ԼԵՒՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Այսօր չորրորդ իշխանությունը իր դերն ու նշանակությունը ունի եւ, այո լավ ապրելու համար չորրորդ իշխանությունը պետք քննադատի իշխանությանը, պետք է ցնցի», - «Բաց TV»-ով հեռարձակվող հայտնի փաստաբաններ Լեւոն, Տարոն եւ Լարիսա Բաղդասարյանների հեղինակային «Օրինապաշտ քաղաքացի» հաղորդաշարի ընթացքում անդրադառնալով չորրորդ իշխանության դերին ու նշանակությանը, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր Լեւոն Բաղդասարյանը մասնավորապես բերել է ճանաչված ու հայտնի լրագրող Իլոնա Ազարյանի՝ իրավական դաշտում տարած հաղթանակները, որի հիմքում մեծ լումա եւ ավանդ ունի հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի պրոֆեսիոնալիզմը։ Մասնավորապես հայտնի փաստաբանը արձանագրել է հետեւյալը․
-Լրագրող ունենք Իլոնա Ազարյանը, ով ի դեպ, արցախյան երրորդ պատերազմում գտնվել է Արցախում եւ անմիջապես լուսաբանել է մարտերը, շատ քաջ, համարձակ աղջիկ է։ Մոտ հինգ-վեց գործերով այսօրվա տարբեր իշխանավորներ, պատգամավորներ, փորձեցին, այսպես ասած, կարգի հրավիրել Իլոնային եւ դատի տվեցին, որովհետեւ նա իր հրապարակումներում քննադատողական սլաքները ոչ միայն ուղղում է, այլ նաեւ ցնցում է տվյալ իշխանավորին։ Ու գիտեք, քսան տարի առաջ ոչ ոքի մտքով չէր անցի, որ իշխանավորը կարող է դատի տալ լրագրողին եւ դատարանը հանկարծ ի օգուտ լրագրողի վճիռ կկայացնի։ Բայց մենք դատական նախադեպեր ստեղծեցինք, որովհետեւ Իլոնան իրացրել էր իր լրագրողական իրավունքը եւ ցնցել տվյալ իշխանավորին, արդյունքում իշխանավորների հայցերը մերժվեց։ Ինչու եմ այս օրինակը բերում, որովհետեւ վստահ եմ, որ մենք օրինապաշտ քաղաքացու ինստիտուտ պետք է ստեղծենք։ Նկատենք, որ պարոն Բաղդասարյանի պրոֆեսիոնալիզմի,նրա յուրահատուկ մասնագիտական հմտությունների ու իրավական հմուտ գիտելիքների արդյունքում բազմաթիվ անօրինություններ են փլուզվել դատարաններում:
Ուշագրավ Զրույցը՝ BAC TV-ի եթերում
