1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ. «Ամսի 17-ին որ եկավ, տղայի վզին օրհնված խաչ գցեց, որը մարտի դաշտում իրեն մի քահանա էր տվել․․․կարծես զգում էր, որ էլ չի տեսնելու որդուն. կինն ասաց մի գնա, ասաց չէ. ես գնամ, որ տղաս էլ չգնա»

 

«Մամ ջան, ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու. պոստերը ցրիվ են տվել, մեզ վրա են գալիս. Ինձ ամեն ինչի համար կներեք, ողջ մնամ, կզանգեմ»․

 

Հնարավոր է սա 1 անձ, դրսում և տեքստը-ի նկարն է

 

 

Մերօրյա անմահ հերոս ԱՐՄԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻ ՍԽՐԱՆՔԻ ՈՒՂՂԻՆ

ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ խորագրի ներքո Newsmedia.am –ը շարունակում է ներկայացնել 44-օրյա դաժան պատերազմում հավերժ անմահացած մերօրյա Հերոսներին, նրանց ապրած գարունների մասին, մեզ են պատմում Հերոսածին ծնողները։


Այս անգամ ներկայացնելու ենք անմահ հերոս 23-ամյա Արման Օհանջանյանի սխրանքի ուղղին, եւ, թե ինչպես է մերօրյա Հերոսը պատերազմի բոթը լսելուն պես՝ թողնելով յոթ ամսական փոքրիկին ու ընտանիքին կամավոր մեկնել առաջնագիծ։
Մերօրյա հերոսը 3 տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում, ցանկացել է ռազմական բժիշկ դառնալ, սակայն պատուհասած խնդրի՝ ուղեղի ցնցում ստանալուց հետո վարժարանը չի ավարտել և Արցախից վերադարձել է Հայաստան։
Արմանն առողջական խնդրի պատճառով բանակում չի ծառայել, սակայն ոչինչ չի խանգարել, որ պատերազմի լուրը լսելուն պես Արմանը միանգամից մեկնի մարտի դաշտ։
«Արմանս իրեն միշտ արցախցի է համարել, միշտ շատ է սիրել Արցախը, պատերազմը երբ սկսվեց՝ սեպտեմբերի 28-ին գնաց գրանցվելու, բայց քանի որ հարթաթաթություն ուներ, իրեն չուղարկեցին: Ինքն էլ ամսի 30-ին գազալցակայանում Արցախի բարբառով խոսող մարդու է հանդիպում, իմանում է, որ Ստեփանակերտ է գնում ու նրա հետ գնում է. մեզ էլ ասում է, թե զինկոմիսարիատն է ուղարկել»-արտասուքն աչքերին, պատմում է Հերոսածին մայրը՝ Տիկին Ելիզավետան, ում հերոս որդին եղել է ռազմաճակատի ամենաթեժ կետերում։


Հերոսածին մայրը վերապրելով որդու հետ վերջին զրույցները պատմում է․


-Հոկտեմբերի 1-ին Արմանը բեկորային վիրավորում է ստանում, իսկ նախքան դա ինձ հրաժեշտի նամակ էր գրել: Գրել էր․ «Մամ ջան, ինձ հետ ինչ էլ լինի, գլուխդ բարձր ես քայլելու. պոստերը ցրիվ են տվել, մեզ վրա են գալիս: Ինձ ամեն ինչի համար կներեք, ողջ մնամ, կզանգեմ»(-արտասվում է․ Հեղ․)։
Վիրավոր վիճակում տեղափոխվում է Գորիս, ապա հոկտեմբերի 7-ին անակնկալ ռազմաճակատում ծանոթացած երկու ընկերների հետ գալիս է տուն․

Ամսի 7-ի երեկոյան Արմանս տուն եկավ, իսկ ահա ամսի 8-ի առավոտյան նորից գնաց: Ասում էր՝ մամ թուրքի հետ էլ չենք կռվում, մոջահեդ է: Ինքը 10 մետրից «բլիժնիյ բոյ» է տվել նրանց հետ ու իրենցից սղոց է վերցրել, որով թուրքերը գլխատում էին հայ զինվորներին։ Ասեց, մամ էս թող մնա պատերազմից։


«Հոկտեմբերի 19-ին ես մեր տնից Արմանին նորից ճանապարհեցի ռազմաճակատ: Ասաց՝ մամ, հանկարծ չլացես, թե չէ՝ ձեռքերս կդողան, եթե դու լացես, իմ սիրտը կգուշակի, ու իմ ձեռքերը կդողան, իսկ եթե ձեռքերս դողան, ուրեմն ավելի լավ է մեռնեմ(-արտասվում է․ Հեղ․)»: 

Հոկտեմբերի 20-ին Արմանը վիրավորվում է հակառակորդի կրակոցներից, և արնաքամ լինելով՝ անմահանում․


Զանգել էր ամուսնուս, ասել, որ վիրավոր, մենակ դաշտում է։ Հետո ես խելագարված զանգեցի, ասեցի՝ որտե՞ղդ ա վիրավոր, ասեց՝ վիզս, ուսս, կողերս, ու էնքան կամաց էր խոսում, հազիվ էի լսում ու հասկանում։ Ասեցի մի հատ համար տուր, զանգեմ, համար ասեց, բայց էնքան կամաց էր, որ չլսեցի»,- արցունքների միջից  կրկին հիշում է որդեկորույս  մայրը ու ասում, որ վերջին զանգը որդու հետ եղել է ժամը 2։16 րոպեին։


«Որ խոսեցինք, ասեցի՝ Արմա՛ն ջան, ուժերդ հավաքի բալե՛ս, դիմացի՛, հեսա գալիս են. որովհետև ինձ ասել էին՝ շտապօգնությունը կգնա, ու էդ պահին նենց գմփոց լսեցի՝ պայթյուն, որ վախից հեռախոսս անջատեցի։ Ու դրանից հետո հեռախոսով կապ չեմ հաստատել»,- ասում է մայրը։

Այդ օրը գիշերը ժամը 2-ի հատվածում Հերոսածին մոր սիրտը վատ կանխազգացում է ունեցել, իսկ առավոտյան որդու զինակից ընկերներից մեկը զանգել և հայտնել է, որ Արմանն այլևս ողջ չէ։

Արմանի ընկերը այնուհետև հանդիպել են որդեկորույս ծնողներին, ու պատմել ողջ իրականությունը, թե ինչպես է հերոսի մահով ընկել իրենց որդին․

-Ընկերը պատմեց, որ այդ օրն իրենց հայտնել են, որ մի փոքր այն կողմի վրա վիրավոր հայեր կան, ովքեր օգնության կարիք ունեն: Վարորդը գնացել է, իր ետևից մի տղա էլ է գնացել, բայց այդ տղային Արմանը ետ է ուղարկել ու ինքն է գնացել: Որոշ ճանապարհ անցնելուց հետո հայի համազգեստով մարդկանց են տեսել, ու չեն էլ հասցրել մի բան ասել. երբ սկսել են կրակել: Այդ ժամանակ վարորդը մտել է ավտոմեքենայի տակ ու մնացել մի քանի ժամ: Այդ ընթացքում կապ է տվել, որ օգնեն իրենց, բայց ասել են՝ մենք չենք կարող ձեզ մոտ գալ. հեռու ենք, դուք պետք է գաք: Ու երբ դուրս են գալիս ավտոմեքենայի տակից,այդ ժամանակ Արմանը դեռ ողջ է լինում: Իրենց հետ մի տղա էլ կար, իրենք փորձել են դուրս բերել, բայց Արմանն ասել է՝ տղերք, դուք գնացեք»,-արցունքներն աչքերին շարունակում է պատմեկ Հերոսածին Մայրը՝ Տիկին Ելիզավետան:

Բնութագրությունը հասանալի չէ

Ապա կրկին վերհիշելով որդու վերջին այցը եւ նրա հանդիպումը փոքրիկի հետ.

Հերոսածին Մայրը պատմեց.


-Արմանս ամուսնացած էր, ուներ յոթ ամսական որդի: Ամսի 17-ին որ եկավ, տղայի վզին օրհնած խաչ գցեց, որը մարտի դաշտում իրեն մի քահանա էր տվել․․․․Կարծես զգում էր, որ էլ չի տեսնելու որդուն, կինն ասաց մի գնա, ասաց չէ, ես գնամ, որ տղաս էլ չգնա․․․
Այսօր եւ միշտ Հերոսածին մայրը մեկընդմիշտ մնաց որդու զանգին կարոտ․ «Կարոտն ու ցավը չեմ կարողանում հաղթահարել, սիրտս պայթում է»։
Տիկին Ելիզավետան վստահ է նաեւ․
Արմանս այնտեղ՝ երկնքում, շարունակելու է իր հաղթարշավը, իր օրինակով ու կերպարով ծառայելու է հայրենիքին, արդեն երկնքից շարունակելու է ժպտալ ու ժպիտ պարգևել ինչպես որդուն, այնպես էլ մեզ։
Ամփոփելով խոսքը Հերոսածին մայրը ասում է․«Պահ ա լինում` պայքարում եմ մեռնելու համար, պահ ա լինում` պայքարում եմ ապրելու համար»։

Նշենք, որՄերօրյա հերոսը Արման Օհանջանյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով։
Հավերժ Փառք ու Խոնարհում Հերոսին մեր:

Հնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ և տեքստը-ի նկարն է

Հնարավոր է սա երեխա, կանգնած և ներսումը-ի նկարն է

Հնարավոր է սա դրսում և տեքստը-ի նկարն է

Հնարավոր է սա 1 անձ, կանգնած և ներսումը-ի նկարն է

NewsMedia.am 

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan