Իսկ ցավի մասին կարելի է խոսել անվերջ, խոսել, խոսել ու ոչ մի կերպ չթեթևացնել ցավը, ոչ մի կերպ չհանգստանալ
Երջանկության մասին կարելի է գրել մեկ կամ երկու նախադասություն ու դա բավական է արտահայտելու ուրախությունդ, սրտումդ տիրող երջանկությունն ու հոգումդ թռչող թիթեռների բազմությունը: Իսկ ցավի մասին կարելի է խոսել անվերջ, խոսել, խոսել ու ոչ մի կերպ չթեթևացնել ցավը, ոչ մի կերպ չհանգստանալ: Ժամանակի ընթացքում մենք սովորում ենք ցավին ու դադարում ենք նրան ուշադրություն դարձնել: Այն վերածվում է սովորության, մի բանի, որին կարող ենք համակերպվել, ինչպես համակերպվում եք անբուժելի վնասվածքի հետ: Մարդիկ, ովքեր կորցրել են ձեռքերը, սովորում են գրել, իսկ երբեմն ոտքերով նկարել… Հենց այդպիս էլ, մենք սովորում ենք վիրավորված սրտով ապրել և ժպտալ մինչև նոր օրվան, կարծես ոչ ոք չի կոտրել մեր թևերը: Վերքերը չեն լավանում, այլ մենք ենք ուժեղանում, որ կարողանանք ապրել նրանց հետ և նույնիսկ երջանիկ լինել:
Նման ուշագրավ ու խորիմաստ գրառմամբ է հանդես եկել ՄԵՐ ՈՐԾԸՆԿԵՐ ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ում համար սկզբունքայնությունն ու մարդկային բարձր գործերն առաջին տեղում են...
