1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ժեխ նյուզերի անբարո գործունեության հետքերով. Օրինակ էդ նույն կայքերով կեղծ լուրեր էին գրել , որ Ռուբեն Հայրապետյանը 14 մարդ է սպանել, ու հաստատ Ռուբեն Հայրապետյանը Ձեզ նման Ոստիկանություն չէր դիմի, միգուցե գար ուղիղ մեր տուն. ես դրա համար ասեցի փոխեք իմ անունից․..

Ժեխ-նյուզերի գործունեության, նրանց կեղտոտ արշավների մասին մանրամասներ է մեզ ներկայացրել ժամանակին Past.am կայքի խմբագրության աշխատակից Դ. Ա-ն, ում էլ խնդրել են իր անուններով ժամանակին բացել դոմեյններ, որոնք հետագայում փաստորեն ծառայել են որպես ժեխ նյուզեր՝ մարդկանց պիտակավորելու, ապա նաեւ ահաբեկելու համար:

Մեր զրուցակցի խոսքով.

-Կամ 19 թվականի վերջն էր, կամ 20 թվականի սկիզբը, երբ աշխատում էի Past.am-ի խմբագրությունում. իմ անձնագրով բացեցին info- դոմեյնը, որով մի չորս կայք կա հիմա բացված. այդ թվում նաեւ ARM-BLOG.INFO կեղծ կայքը, որն այս պահի դրությամբ այլեւս իմ անունով չի,
Քանի որ վերջերս տեղեկացա, որ այդ կայքերում այնպիսի նյութեր էին հրապարակվում, որ ամեն անգամ պատմությունների մեջ էի հայտնվում:

-Իսկ, ե՞րբ է հանվել, եւ ինչպես ստացվեց, որ որոշվեց դրանք այսպես ասած հանել Ձեր անունից…

-Ես էս վերջերս էի տեղեկացել, որ էդ կայքերում տենց բաներ են դնում, ես էլ չէի կարում սպասել, ասեցի հանեք, ես եմ պահանջել, որ հանեն։


-Իսկ, Դուք վաղուց գիտեիք, որ այդ կայքերով մարդկանց մասին սուտ, զրպարտիչ նյութեր են հրապարակում.հավանաբար տեղյակ եք որ այդ ժեխ նյուզերով արշավ է իրականացվել մի շարք հանրային դեմքերի՝  Վարդան Ղուկասյանի, Գագիկ Համբարյանի, Գայանե Զարգարյանի,Նաիրի Հոխիկյանի, Ոսկան Սարգսյանի, Անժելա Թովմասյանի, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, եւ շատ այլ հայտնի մարդկանց դեմ:Կրկնում եմ՝ հրապարակելով բացառապես սուտ եւ զրպարտիչ տեղեկություններ…

-Չէ, ես հենց տեղեկացել եմ, միանգամից ասել եմ՝ հանեք իմ անունից։


-Դուք ինքներդ ճանաչել ե՞ք Արման Թումասյանին ով խոստովանել է , որ ինքն է այդ ժեխ նյուզերի սեփականատերը, ավելին NewsMedia.am-ի կողմից հրապարակված հայտնի ձայնագրության մեջ նա խոստովանում է, որ իրեն շատերն են դիմում՝այսպես ասած համագործակցելու առաջարկով: Ի՞նչ կասեք սույն համացանցային քիլլերի արատավոր ու հանցավոր գործունեության վերաբերյալ:

 

(Լուսանկարում՝համացանցային քիլլեր Արման Թումասյանն է)

Բնութագրությունը հասանալի չէ

-Ես մի քանի անգամ հեռախոսով եմ խոսել Արմանի հետ. մեկ էլ Ոոստիկանությունում եմ իրեն տեսել։


-Ոստիկանություն Ձեզ երբ են հրավիրել։


-Հա, Նաիրի Հոխիկյանի հետ կապված գործով, Արման Թումասյանը ինձ գրեց, ասեց համարդ տուր, խոսել ենք, հետո իրիկունը զանգեց ասեց, որ ինքը Նաիրի հետ խոսել է, ասել է, որ ես էդ կայքերի հետ կապ չունեմ։ Հետո գնացել եմ Ոստիկանություն, իրան զանգել ասել եմ արի, արի ու ասա, որ քոննա , որ էդ կայքերը իմ հետ կապ չունեն։ Հիմա էդ դոմեյնը ու կայքերը Արման Թումասյանին են, բայց դե ոնց է հասել իրեն, ես չգիտեմ։ Ես երկու տարիա դուրս եմ եկել , ու չեմ իմացել, թե ինչեր են արել, մինչեւ, որ Նոր Տարուց առաջ չիմացա, որ ինձանով հետաքրքրվել են ոստիկանությունից։


-Իսկ Արմանի հետ, որեւէ հարաբերություններ ունեք։

 

-Չէ իրան մի անգամ եմ տեսել Ոստիկանությունում ու էլ իրան հանդիպած չկամ։ Ես Ոստիկանությունում պարզեցի, որ իմ անունով բացված դոմեյնով մի քանի կայքեր կան, ասել եմ, որ փոխեն սաղ իմ անունից։

-Իսկ Նաիրի Հոխիկյանի գործով, Դուք վկայի կարգավիճակ ունե՞ք, թե՞…

-Դե ասում են, որ որպես կատարող չեմ դեռ։

-Իսկ, ինչպե՞ս եք վերաբերում նման կայքերի գործունեությանը առհասարակ։


-Բնականաբար վատ, օրինակ էդ նույն կայքերով գրել էին՝ Ռուբեն Հայրապետյանը 14 մարդ է սպանել, ու հաստատ Ռուբեն Հայրապետյանը Ձեր նման Ոոստիկանություն չէր դիմի, միգուցե գար ուղիղ մեր տուն։ Ես դրա համար ասեցի փոխեք իմ անունից, ես չեմ սպասելու։ Իրանք հիմնականում հայհոյանքներով են գրում։


-Իսկ, որտե՞ղ է Արման Թումասյանի գրասենյակը։


-Չգիտեմ, գիտեմ.գիտեմ, որ ինքը շատ խմբեր ունի, շատ էջեր ունի։

-Օրինակ, ո՞ր խմբերն են։


-Ինքը առհասարակ շատ մեծ խմբեր, էջեր ունի, ինքը առնում-ծախում է այդ էջերը, մեծացնում ա։ Հայաստանում գործող հիմնական խոշոր խմբերը սաղ իրենն են, ու ինքը էդ խմբերով ա էդ նյութերը տարածում:


Հիշեցնենք, որ մեր ձեռքի տակ առկա են ձայնագրություններ, եւ այլ ուշագրավ փաստեր , թե ինչ է իրենից ներկայացնում Արման Թումասյան համացանցային քիլլերը, եւ թե առհասարակ որտեղից են փչում քամիները՝ այս անբարոյի տխրահռչակ ու անպատվաբեր քիսաչիության հետ կապված:
Ուշագրավ զարգացումները՝առջեւում են. ջրի երես են դուրս գալու համացանցային քիլլերին կցմցված բարոյական օրենքներից զուրկ բոլոր տիպի շրիշակներն ու դրանց օգտագործող ձեռքերը, ովքեր պոտենցիալ հանցագործներից ոչնչով չեն տարբերվում:


Շարունակելի…

 

NewsMedia.am

Լուրեր  Հայաստանից եւ Աշխարհից 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan