1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ընդգծված բարեխղճությունը ակնհայտ է.նա ընդամենը տեղեկատվական հոդված է հրապարակել` զրպարտելու որեւէ հիմնավորման մասին անգամ խոսք լինել չի կարող» ուշագրավ մանարասներ`Փաշինյանի աներձագն ընդդեմ Համբարյանի գործով

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահող դատավոր Դանիել ՄԽեյանի նախագահությամբ շարունակվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի ներկայացրած հայցի քննությունը՝ ընդդեմ քաղաքագետ Գագիկ Համբարյանի:

Իշխանական պատգամավորն իր հայցով պահանջում է հրապարակային հերքել պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող ու զրպարտող արտահայտությունները և դրանց համար ներողություն խնդրել:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է ՌԴ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետ կապված՝ վերը նշված անձանց գրառումներին, քանի որ, ըստ տարբեր հրապարակումների՝ արտահանած մաքսանենգ ծխախոտի հետևում կանգնած է վարչապետի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը:

 

Հուլիսի 26-ին կայացած դատական նիստին, որին ներկա էին պատասխանող կողմ Գագիկ Համբարյանը եւ նրա շահերի պաշտպան Հարություն Հարությունյանը, եւ հայցվորի ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը, հետազոտվում էին դատարանին ներկայացված կողմերի ապացույցները:


Նկատենք, որ Newsmedia.am-ի թղթակցի ներկայանալուց եւ դատարանից թույլտվություն պահանջելուց հետո, որպեսզի լուսանկարահանում իրականացվի, չգիտես ինչու այլայլվեց հայցվորի ներկայացուցիչը եւ դատարանի հարցին, թե արդյո՞ք չեն առարկում կողմերը`որպեսզի լուսանկարահանվի դատական նիստը, վերջինս հստակ արձանգանքեց. «Առարկում եմ, չեմ ցանկանում»: Տիկին Ենոքյանը, ըստ երեւույթին չէր ցանկանում նաեւ, որպեսզի մենք ձայնագրություն իրականացնեիք, բայց մեր թղթակցի համառության շնորհիվ այն իհարկե իրականացվեց: Մեր թղթակիցը մեկ անգամ եւս դատարանից ձայնի իրավունք խնդրեց, որպեսզի դատարանը թույլ տա օրենքով չարգելված (դռնբաց նիստի պայմաններում.ՀԵՂ.) ձայնագրություն իրականացնել, ինչը միանշանակ ընդունվեց նախագահող դատավոր Մխեյանի կողմից:


Դատարանում պացույցների հետազոտման ընթացքում պատասխանող կողմը` Գագիկ Համբարյանը ի թիվս այլ պնդումների մեկ անգամ եւս պնդեց հետեւյալը. «Հարգելի դատարան, խնդրում ասեք` ինչպես պետք է ես հերքեմ մի բան, որի վերաբերյալ տեղեկությունը հղումով տեղադրել եմ իմ ֆեյսբուքյան էջին: Պարոն Հակոբյանը կա՛մ այս ամենը միտումնավոր է անում, կա՛մ չի հասկանում, որ ինքս գրառում անելուց՝ հղում եմ արել լրատվամիջոցներին: Եթե նա խնդիր ունի այն լրատվամիջոցների հետ, որոնք համապատասխան նյութն են հրապարակել, նախ թող առաջինը հերքում պահանջի այդ լրատվամիջոցներից, դրանք երկու տասնակից ավելի կայքեր են (նույն պահին պարոն Համբարյանի կողմից դատարանին ներկայացվեցին ապացույցները ամենայն մանրամասնությամբ.ՀԵՂ-): Հիմա իշխանական պատգամավորն այս ամենը թողած՝ փորձում է ինձ մեղադրել, մեղսագրել մի բան, որի հետ ես որևէ առնչություն չունեմ: Հրաչյա Հակոբյանը պետք է հասկանա, որ չի կարելի պահանջել հերքել մի բան, որի հեղինակն ես չեմ: Մաքսանենգ ծխախոտի հետ կապված տեղեկությունը՝ հարյուրավոր մարդիկ են իրենց էջերում տարածել, հիմա ի՞նչ. նա բոլորին պետք է դատի տա՞»:
Հատկանշականն էր, որ ողջ դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը ոչ միայն չէր կարողանում հակադարձել պատասխանող կողմի եւ նրա ներկայացուցչի բազում արգումնենտներին, որոնք փաստում էին, որ Համբարյանը ընդամենը հղում է արել լրատվականների` գնահատողական վերլուծություն է կատարել, կրկնում ենք ակտիվ հղումներ անելով լրատվականներին:

«Գագիկ Համբարյանի մասով հայցվոր կողմը, որպես զրպարտություն է դիտարկում այն, որ վստահորդը կատարել է հայտարարություն, որտեղ «մաքսանենգ գործողության մեջ» եզրույթն է օգտագործել:

Այն դեպքում, երբ մենք ունենք հստակ դիրքորոշում առ այն, որ Գագիկ Համբարյանը հենվելով լրատվականների հրապարակմանը, որպես քաղաքական վերլուծաբան նա ընդամենը կատարել է մեկնաբանություն: Նա որեւէ տեղեկություն, որեւէ զրպարտություն որպես այդպիսին չի կատարել, եւ
հենց դրանով է պայմանավորված վստահորդիս առավել ընդգծված բարեխղճությունը, որ իր մեկնաբանության մեջ հստակ նշել է. «Չնայած այն հանգամանքին, որ գլխավոր աներորդին կտրականապես հերքել է` երեկ բազմաթիվ ԶԼՄ-ներ կրկին հրապարակեցին...Այսինքն այս նախադասությունից արդեն իսկ ակնհայտ է իմ վստահորդի բարեխղճությունը՝ ինֆորմացիա տարածելու առումով»,-իր ելույթում փաստեց պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը:

(Ի դեպ  նշենք, որ  Փաշինյանի աներձագը՝ նույնը ինքը Հրաչյա Հակոբյանը  քաղաքագետ Գագիկ Համբարյանից՝  2 միլիոն 40 հազար դրամի  պահանջ է ներկայացրել...) 

 


ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՄ ՀԱՅՑԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՄԵՐԺՈՒՄ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ՄԱՍՈՎ

 

Մոտ մեկ ժամ տեւած դատական նիստի ավարտից հետո, Newsmedia.am-ը փորձեց պարոն Համբարյանի փաստաբանից` Հարություն Հարությունյանից մեկ անգամ եւս  պարզաբանումներ ստանալ, թե ի վերջո հայցվոր կողմից ի՞նչ   հիմնավորում է դրվել հայցի հիմքում, ով էլ իր խոսքում նկատեց.

-Չթերագնահատելով իմ գործընկեր փաստաբանի կատարած աշխատանքը, Գագիկ Համբարյանի մասով որեւէ հիմնավորում, որպես այդպիսին չեմ տեսնում: Որովհետեւ ակնհայտ է, որ Գագիկ Համբարյանը հղում է կատարել մինչ այդ լրատվամիջոցներում առկա մի շարք հոդվածները, այդ թվում նշելով Հրաչյա Հակոբյանի հերքման մասին: Պարոն Համբարյանը ընդամենը տեղեկատվական հոդված է հրապարակել` զրպարտելու որեւէ հիմնավորման մասին անգամ խոսք լինել չի կարող:


Փաստաբանը նկատում է նաեւ.

-Հիմնվելով հայցի իրավական մասի բացակայության վրա ինքնին արժանահավատ է դառնում, որ միգուցե այստեղ այլ նպատակներ են հետապնդվում, այդ թվում բացառված չէ նաեւ քաղաքական, քանի որ Գագիկ Համբարյանը քաղաքկան վերլուծաբան է:
Մեր զրուցակիցը նաեւ լիահույս է, որ ի վերջո արդարացի դատական ակտ է կայացվելու.
-Կարծում եմ, որ Դանիել Մխեյանը այն դատավորն է, ով ի վիճակի անգամ քաղաքական ֆիգուր հանդիսացող անձի մասով կայացնել օբյեկտիվ արդարադատություն: Ամեն դեպքում ակնկալում եմ հայցի ամբողջական մերժում Գագիկ Համբարյանի մասով:


ԱՅ՛Ո, ՍԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է ԻՄ ԴԵՄ, ՍՐԱՆՈՎ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՓՈՐՁ Է ԱՆՈՒՄ ԻՄ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼ

Այս իշխանությունը բացահայտ դիլետանտներով է առաջնորդվում. Գագիկ Համբարյան -  Պանորամա | Հայաստանի նորություններ

Գագիկ Համբարյանը Newsmedia.am-ի հետ զրույցում եւս ասաց, որ սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդման ձեւ

-Ես 2020թ. մայիսի կեսերին, երբ հայցը ստացա, ի դեպ Newsmedia.am-ը եղել է առաջին լրատվականը, որը այս հարցին անդրադարձել է: Ես այն ժամանակ, հիմա էլ ասում եմ, որ այո, սա քաղաքական պատվեր է իմ դեմ, սրանով Փաշինյանը փորձ է անում իմ բերանը փակել: Այլ տարբերակ չունեն, քանի որ ես որեւիցէ քաղաքական ուժի հետ չեմ համագործակցում, որեւիցէ մեկից գումար չեմ ստանում, չունեմ արատավորող անցյալ կամ ներկա, դրա համար էլ նրանք այս կերպ են փորձում ինձ լռեցնել, բայց դա նրանց չի հաջողվելու: Սա իշխանության հերթական հարձակումն է `ազատ խոսքի վրա, ինչը վկայում է այն մասին, որ այս մարդիկ ոտնձգություն են ցուցաբերում ճշմարտության նկատմամբ և ամեն կերպ փորձում են լռեցնել իրենց ընդդիմախոսներին:
Ես հիմա չեմ ուզում շատ խաղաղաքարտեր բացել, որովհետեւ պետք է հայցվորին հետ վերադարձվեն իր ներկայացրած ապացույցները,որոնք ինձ հետ բացարձակ կապ չունեն:

Թե ինչ ընթացք կստանա սույն գործը Newsmedia.am-ը` հավատարիմ մնալով էլ. օրաթերթի որդեգրած քաղաքականությանը հետեւողական է լինելու, եւ լուսաբանելու է դատավարության ողջ ընթացքը՝ հանրության դատին ներկայացնելով նիկոլապետության իրական դեմքն ու ձեռագիրը:

 ԲԴԽ-ն ճանապարհ հարթեց Կարեն Անդրեասյանի համար. «ժողովուրդ» | Լրագիր

 

ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման... Ձերբակալվել են Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Ա... Փաշինյանի ձեռամբ ադրբեջանցի հատուկ ջոկատայինն... Իսրայելը կմասնակցի Եվրատեսիլ 2026-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ներկայացվե... Սանկտ Պետերբուրգի կայարանի շրջանի «պայթյուննե... ԱՄՆ-ն աշխատում է արգելափակել Եվրահանձնաժողովի... Տե՛ր Գևորգ, անվայել է բարձրաստիճան հոգևորական... 27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan