Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև զանգով․ ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև ներկայացված հեռախոսահամարներով՝ առանց այցելելու կազմակերպություն։
Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բառացապես անվճար։
«Հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին խնդրում ենք տեղեկացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները»,- նշում են նախարարությունից։