Արցախում թշնամու ուժեղացված հարձակումների արդյունքում ոչինչ չի զիջվել և դա՝ ի շնորհիվ ճիշտ ու գրագետ հրամաններով կազմակերպված պաշտպանության․ Հակոբյան
Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ դավաճանները երկու տարի փորձում են ապացուցել, որ անհնար է: Չորս օր Հայ Զինվորը անում է այն, ինչ անում էր 44 օր, պաշտպանում է իր Հայրենիքը, առանց մի կտոր իսկ զիջելու, գիտակցելով, որ ետևում իր երեխան է…Հայ Զինվորը երբեք չի պարտվում, իսկ բանիմաց հրամանատարության ու հանուն Հայրենիքի տրված հրամանների արդյունքում անում է անհնարին թվացողը: Ֆեյսբուքում այս մասին գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Մահաբերը «Կյանքի պուրակ» է կառուցում Երևանում, որ ըստ իր մեկնաբանության «2020 թ.-ի 44-օրյա պատերազմից հետո նահատակների հիշատակը խորհրդանշող նոր սիմվոլ է և պիտի խորհրդանշի «կյանքի հաղթանակը», որովհետև նահատակներն ընկան, որ Հայաստանն ապրի»: Ստացվում է, որ ըստ Նիկոլ Փաշինյանի մեր քաջորդիները զոհվեցին, որ ինքը Արցախը հանձնի թշնամուն ու դրանով Հայաստանն ապրեցնի…Սուտ, կեղծիք, դերասանական ցածրակարգ խաղ, պոպուլիզմ` միայն այսպես կարելի է բնութագրել ներկայիս իշխանությանը: «Փրկիչը» այսօր ՀՀ Կառավարության նիստի ժամանակ խրոխտ ձայնով իր համար բարեկամ, Հայի համար թշնամի ադրբեջանցի քոչվորներին զեկուցեց. «Լեռնային Ղարաբաղում ՀՀ զինծառայող չկա» և դրանով իսկ փաստեց, որ Հայաստանի Հանրապետությունն այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, արձանագրելով նաև երկու հայկական պետությունների համար կործանարար փաստ` Նիկոլ Փաշինյանը իրականացրեց թշնամու վաղեմի, անկատար թվացող երազանքը` բաժանեց իրարից Հայաստանն ու Արցախը: Նա նաև հպարտ է, որ մոտ երեք տասնամյակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ունեինք, իսկ հիմա իրենց մեծագույն ձեռքբերումն է Լեռնային Ղարաբաղ միավորը: