Ադրբեջան հորջորջվող քաղցկեղային գոյացության ներսում և դրա շուրջ բավական լուրջ զարգացումներ են ընթանում․ Ոսկանյան
Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգութկան մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Չնայած Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ամեն ջանք գործադրում է, որպեսզի թաքցնի այն զգալի քարոզչական և անվտանգային ռեսուրսի ծախսը, որով այս գոյացության անվտանգութկան մարմինները փորձում են արգելել կամ ճնշել շիայական սգասացության ամիս Մուհարրամի ընթացքում կրոնական հողի վրա տեղի ունեցող շիա հավատացյալների փաստացի անհնազանդության գործողությունները, այնուամենայնիվ համացանցում պարբերբար հայտնվում են «անցանկալի» կադրեր շիա հավատացյալների ընդվզումներից։
Հսկայական է Իրանից եկող սոցցանցային «ոչ պաշտոնական» և արդեն իսկ խորհրդարանի պատգամավորների մակարդակով փաստացի պաշտոնական քարոզչական ճնշումը, որի ուժգնության մասին է վկայում Շամխորի շրջանի դպրոցներից մեկի տնօրենի՝ համացանցում հայտնված արհեստածին Ադրբեջանի հատուկ ծառայությւոնների հանձնարարականով կազմված ձայնային ուղերձը, ինչով վերջինս զգուշացնում է աշակերտների ծնողներին չթույլատրել իրենց երեխաներին մասնակցել շիայական սգասացության արարողություններին, քանի որ դրանից օգտվում է «հայերի կողմից հանդես եկող իրանական քարոզչությունը»։