Դրոշն իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը, դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն․ Օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրեր են
Ինչպես արդեն հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին և 18-ին սգո օրերհայտարարելու որոշում է ստորագրել:
Երկօրյա սուգը Երևանի Սուրմալու տոնավաճառի պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակի համար է:
Այդ օրերին ամբողջ հանրապետությունում արգելվելու են համերգային ծրագրերը, հեռուստաընկերությունները եթեր չեն հեռարձակելու ժամանցային, երգիծական հաղորդաշարեր:
Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքի համաձայն` սգո օրերին պետական դրոշն իջեցվում է մինչև դրոշաձողի մեջտեղը: Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը:
