Արցախս հիվանդ է, բայց հիվանդություն բերողը չգիտի, որ յուրաքանչյուր արցախցի առաջին հերթին բժիշկ է.հավատում եմ, որ ԴՈՒ ապրելու ես ու ապրեցնելու․․
Այսօր Արցախիս անկախության 31-ամյակն է։ Արցախս հիվանդ է, բայց հիվանդություն բերողը չգիտի, որ յուրաքանչյուր արցախցի առաջին հերթին բժիշկ է։ Ես հավատում եմ, որ Քո ցավացող սիրտը անպայման իր դարմանը կգտնի, խոստանում եմ ինքս ջանք չեմ խնայի, որ բուժեմ ՔՈ ամեն մի սպին․․․Կներես ինձ ամեն քանդված քարի համար, կներես, որ հիմա էլ արցունքոտ աչքերով եմ այս տողերը գրում․․․հավատում եմ, որ ԴՈՒ ապրելու ես ու ապրեցնելու․․.
Այս կերպ է Արցախ Աշխարհի անկախության 31-ամյակը շնորհավորել ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ, ԼՐԱԳՐՈՂ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ, ՈՎ ԱՐՑԱԽԻ ԾՆՈՒՆԴ Էՙ ԵՒ ՄԻՆՉ ԱՅՍՕՐ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՒ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՐՑԱԽ ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆ ՄԻ ԶԱՐԿՈՎ ՈՒ ՇՆՉՈՎ:

