1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիաների շարք է սկսվել. հարձակման է ենթարկվել եւ մարմնական վնասվածքներ է ստացել կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանը

SHAMSHYAN.com տեղեկություններով՝ այսօր, նոյեմբերի 24-ին, Երևանում հարձակման է ենթարկվել ու բռնություն է կիրառվել «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ, «Դոգ» մականվամբ Վարդան Ղուկասյանի համակիր, «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանի նկատմամբ։

 



Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակումը տեղի է ունեցել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի հարևանությամբ։

Լ. Ղուկասյանը այցելելիս է եղել նշված վայր, երբ, ըստ նախնական տեղեկությունների, գլուխը «կապիշոնով» փակած տականքը հարձակվել է կնոջ վրա, հարվածներ հասցրել, ապա «Սասնա էպոսի Ցռան Վերգոյի նման» ճողոպրել։

Լ. Ղուկասյանը «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

Դեպքի մասին արդեն տեղեկացվել է հանցագործության վայրի տարածքային ոստիկանության բաժին, որտեղ էլ դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ 

Հիմնական վարկածը կապված է «Հանրային ձայն» կուսակցության ակտիվ գործունեության հետ, ու գուցե տականը կամ տականքները փորձում են նման կերպ լռեցնել այդ կուսակցության պատվավոր նախագահի համակիրներին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հ.Գ Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, ինչ  բռնություն են կիրառում  «Հանրային ձայն» կուսակցության  անդամների, նրանց համակիրների եւ վարչության անդամների դեմ, ինչպես նաեւ առաջին դեպքը չէ, որ արշավ են սկսում հենց  «Հանրային ձայն» կուսակցության  պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի դեմ, ով տեւական ժամանակ, որպես քաղաքական եւ հանրային  գործիչ բարձրացնում է Հանրության Ձայնը՝ վեր հանելով տարիների խորշերում թաքնված հանցավոր սխեմաներն ու ամենատարբեր  բնույթի կոռուպցիոն դրսեւորումներն ու անօրինությունների կծիկը, ինչն էլ  կանխատեսելի է, որ կարող է լարված պահել նախկին ու ներկա այն կոռուպցիոներին ու "խոշոր  գայլերին՞, որոնց հետքերով գնում է ռազմական ոստիկանության նախկին աշխատակից եւ այդ համակարգի այսպես ասած հնաբնակ՝Վարդան Ղուկասյանը: 

Ի դեպ, եթե արձանագրելու լինենք Վարդան Ղուկասյանի եւ նրա կուսակցության շուրջ արձանագրված  հանցավոր  դեպքերի  քրոնիկոնն ու  պատկերը, ապա պետք է փաստենք, որ  ձեռագրաբանությունը  նույնն է, իսկ իրար հաջորդող  ու զուգորդող դեպքերը՝ մեկը մյուսից դատապարտելի ու զազրելի:

Փաստ է, որ բոլորովին վերջերս վթարի ենթարկվեց  «Հանրային ձայն» կուսակցության վարչության անդամ Լուսինե Ղուկասյանը, ով  այսօր էլ  հարձակման էր ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի և ՀՀ ճանապարհային ոստիկանության վարչական շենքի "քթի տակ " եւ  «գլխի գագաթային շրջանի սալջարդ, մաշկային հեմատոմա, քերծվածք» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ, եւ այս պահին էլ դեռ հայտնի չէ՝ թե ինչ նոր ամպեր կարող են կուտակվել նույն Լ.Ղուկասյանի  եւ առահասարակ կուսակցության վարչության այլ անդամների եւ նրանց լիդերների գլխին, քանի որ կոնկրետ ձեռքեր եւ բնականաբար "մութ ուժեր"   ռեպրեսիաների շարք են սկել  «Հանրային ձայն» կուսակցության, եւ  մասնավորապես Վարդան Ղուկասյանի ու Արտակ Գալստյանի դեմ, քանի որ օրեր առաջ էլ ականատեսը դարձանք, թե ինչպես էր  քարերով, "եղաններով" գազազած ամբոխը հարձակվել կուսակցության գրասենյակի վրա, պատռել Վարդան Ղուկասյանի լուսանկարն ու ջարդել կուսակցության գրասենյակի ապակիները՝ փորձելով ըստ էության այս կերպ լռեցնելու Հնարային Ձայնը: 

Եւ ըստ էության հարց է առաջանում. ո՞ւր է պետություն կոչվածն ու պատկան կառույց ասվածները, երբ օրը ցերեկով քննչականի քթի տակ մի դեպքում կուսակցության վարչության անդամի վրա են հարձակվում, մյուս դեպքում գրասենյակն են ջարդուփշուր անում, իսկ ահա մեկ այլ դեպքում էլ՝ փակում են կուսակցության ճանապարհը քաղաքական առաջիկա գործընթացներում, քանի որ շատ լավ գիտակցում են որ Ղուկասյանի բարձր վարկանիշն ու օր-օրի այսպես ասած թափ հավաքելը  օրվա խաղացողների  համար լուրջ խնդիր է, եւ խանգարող հանգամանք, քանի որ իրականում Ղուկասյանի հայտ ներկայացնելը խառնեց շատերի խաղաթղթերը: 

Ի դեպ, շրջանառվող ակտիվ  լուրերի համաձայն, ասում են, որ որդյակի  կանտորան եւս ջանք ու եռանդ չի խնայում  Վարդան Ղուկասյանի դեմ  քր գործեր հարուցելու(խոսքը 40 եւ ավելի քր. գործեր երկնելու  մասին է ), ինչը եւս  թույլ է տալիս  ենթադրելու, որ Ղուկասյանը նախ եւ առաջ կարող է խանգարել  օրվա իշխանությանն ու օրվա իշխանականներին:

Այն նույն թավիշ կտրած իշխանությանը, որը բնականաբար պիտի անի  հնարավորն ու ահնարը՝  չրերի Տիկոյին գահին հասցնելու եւ քաղաքապետի ընտրությունները  " հորով-մորով " անելու համար: 

Եւ եթե իրականում Ղուկասյանի, եւ նրա ղեկավարած կուսակցության դեմ սկսված այս ռեպրեսիաների կծիկը՝ չունի սատարող ձեռքեր եւ թեւեր այդ նույն իշխանական "կրուգներից", ապա ժամ առաջ տեղի ունեցած հանցագործություններին ու բռնություններին, պետք է տրվի պատշաճ եւ օբյեկտիվ  իրավական գնահատական:

 Սպասենք առաջիկա զարգացումներին: 

 

Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan