1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ով է գնդակահարել հայ ռազմագերիներին և ինչպես դա կանդրադառնա Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վրա. BBC-ի հետաքննությունը

Հայաստանի դեմ 2022 թվականի սեպտեմբերին կայացած ադրբեջանական ագրեսիայի ժամանակ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են 8 (որոշ տեղեկություններով՝ 9) անզեն հայ զինվորի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջադեպն ուսումնասիրել են BBC-ի, Bellingcat հետաքննական խմբի և Human Rights Watch (HRW) միջազգային իրավապաշտպան խմբի լրագրողները։ BBC-ն ուսումնասիրել է նաև, թե ինչպես տեղի ունեցածը կանդրադառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների վրա։

 
 

«Արևածագի շողերով լուսավորված բլրի գագաթին զինված մարդիկ, որ հենց նոր էին գրավել հակառակորդի մարտական դիրքերը, զենքի սպառնալիքով մի խումբ ռազմագերիների հավաքում են մի վայրում և ստիպում նրանց, ձեռքերը բարձրացրած, նստել գետնին: Հնչում են կրակոցներ: Լսվում է բղավոց ադրբեջաներեն լեզվով՝ «Վուրմա, Վուրմա» (Մի՛ կրակեք)։ Ռազմագերիներն ընկնում են, ընկածների ուղղությամբ կրակոցները որոշ ժամանակ դեռ շարունակվում են», - ներկայացնում է միջադեպը BBC-ն՝ հավելելով, որ բջջային հեռախոսով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ տեսահոլովակն արագ տարածվեց սոցիալական ցանցերում և Telegram-ալիքներում։

 
 
 
 

Հոդվածում նշվում է, որ Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական սպանությունների մեջ։ Իսկ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը BBC-ին ասել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ կատարվում է նախաքննություն, և «եթե ենթադրյալ անձանց, զինվորականների մեղքն ապացուցվի», ապա «քրեական պատասխանատվության հարցը կարող է լուծվել»։

 

 

Ո՞վ է կրակել և ո՞վ է դարձել զոհ

Այնուհետև BBC-ն ներկայացնում է տեսանյութի իր վերլուծությունը՝ նշելով, որ հրապարակված կադրերում առնվազն 15 զինծառայող շրջապատել է ութ (այլ տվյալներով՝ ինը) անզեն մարդկանց խմբի, որի անդամները կրում են հայկական բանակում օգտագործվող սաղավարտներ և համազգեստ։
BBC-ն համեմատել է այս կամուֆլյաժը հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։ Իսկ հարձակվող զինվորների համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում կիրառվող համազգեստի հետ: Այնուամենայնիվ, համազգեստի վրայի գրություններից հնարավոր չէ որոշել, թե որ ստորաբաժանումից են հարձակվող զինվորները:

Bellingcat-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության՝ նրանք համազգեստի գույները համեմատել են camopedia.org կայքում տեղադրված նմուշների հետ, որտեղ ներկայացված են տարբեր երկրների զինված ուժերի համազգեստները:

Տեսանյութը հրապարակած ադրբեջանամետ Telegram-ալիքում ասվում է, որ զինծառայողները  Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերից են (XTQ – xüsusi təyinat qüvvələri): BBC-ի, HRW-ի և Bellingcat-ի հետաքննիչները նաև հաստատել են, որ Vurma («Մի՛ կրակեք») արտահայտությունը բղավողի համար ադրբեջաներենը մայրենի լեզու է։

Թե ինչ է հետո լինում գերեվարվածների հետ՝ հայտնի չէ, սակայն Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, որին վկայակոչում է HRW-ն, կարծում է, որ նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելիս ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։

 

Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել գնդակահարությունը

 
 

Միջադեպի ժամանակը պարզելու համար Bellingcat-ի հետաքննիչները կիրառել են ժամանակագրական տեղորոշման մեթոդներ, այդ թվում՝ արբանյակային պատկերները և արևի դիրքը՝ նկարահանման վայրի նկատմամբ:

«Առկա տվյալները բավարար չեն կրակոցի ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար. ըստ հետաքննիչների՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում: Բայց, հաշվի առնելով, որ սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ամենահավանական ժամանակը կարող է լինել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտը», - նշվում է հոդվածում։

 

Արձագանք և փոխադարձ մեղադրանքներ

Հայաստանը Ադրբեջանին մեղադրել է ռազմական հանցագործության մեջ և դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, որը քննում է պետությունների հայցերը միմյանց դեմ։

Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, որ տեսանյութի հայտնվելու հետ կապված «բազմաթիվ քննչական գործողություններ» են իրականացրել և 10 քրեական գործ են հարուցել։ Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Էլչին Մամեդովը BBC-ի ադրբեջանական ծառայությանը հրաժարվել է մեկնաբանություն տալ իրավիճակի առնչությամբ՝ վկայակոչելով հետաքննության գաղտնիությունը, սակայն նշել է, որ «տեսանյութում կեղծիքի տարրեր կան»։

Շատ դիտորդներ, հիմնվելով Ադրբեջանի անցյալի փորձի վրա, քիչ հույս ունեն, որ որևէ գործողություն կձեռնարկվի:

«Երբ 2020 թվականին կողմերի միջև ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտնվեցին հայ զինվորների խոշտանգումների տեսագրությունները, Ադրբեջանի դատախազությունն այն ժամանակ նույնպես խոստացավ գործել, և մի քանի կասկածյալներ ձերբակալվեցին, սակայն հետաքննությունը ձգձգվեց, և ոչ ոք չդատապարտվեց։ 2020 թվականին ձերբակալված զինվորներից առնվազն մեկը 2022 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով», - eurasia.org-ի հոդվածում հիշեցնում են Ջոշուա Կուչերան, Անի Մեջլումյանը և Ուլքեր Նաթիգիզին։

Հոդվածում նաև նշվում է, որ նոյեմբերի 8-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իրենց տարած հաղթանակի 2 տարվա առթիվ ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում հայտարարել էր, որ սեպտեմբերի իրադարձությունները «դաս պետք է լինեն Հայաստանի համար» և ոչինչ չէր ասել Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման հնարավոր քայլերի մասին։

 

«Նախագահ Ալիևի ելույթը, որտեղ նա Հայաստանին անվանում է «թշնամի» և խոսում սեպտեմբերին «տված դասի» մասին, ճնշող զգացողություն է առաջացնում», - թվիթերում գրել է Կարնեգի հիմնադրամի ավագ հետազոտող, Ղարաբաղի մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը։

Հոդվածում նշվում է, որ պարբերաբար տեղեկություններ են ստացվում բախումների և զինվորականների մահվան մասին՝ ինչպես Ադրբեջանի և Հայաստանի սահմանին, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում։

BBC-ի ռուսական ծառայությունը նաև մեջբերում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքերը, ով գտնում է, որ Բաքուն ակտիվորեն ռազմական դիվանագիտության քաղաքականություն է վարում՝ փորձելով Հայաստանին ստիպել խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի համար շահավետ պայմաններով, եթե Երևանը ցանկանում է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:

 

Հոդվածում նաև մեջբերում են լրագրող և գրող Մարկ Գրիգորյանի խոսքերը, ով նշում է, որ «տեսանյութերը, որոնցում պատկերված են ինքնապաշտպանվելու հնարավորությունից զրկված մարդկանց նկատմամբ վայրագությունները, ուժեղացնում են Հայաստանում չափազանց բացասական կարծրատիպերը (ադրբեջանական) հարևանների նկատմամբ»:

«Ադրբեջանի հանրային տարածքում հազվադեպ են դրական արտահայտվում հարևանների մասին։ Սոցցանցերում արշավ է իրականացվում Հայաստանի վրա ռազմական ճնշումների հետ չհամաձայնողների դեմ՝ «Ճանաչիր դավաճանին» հեշթեգով։ BBC-ի ադրբեջանական ծառայության թղթակիցները ականատես են եղել, թե ինչպես տարրական դպրոցում 5-6 տարեկան երեխաներին սովորեցնում էին միահամուռ բղավել «Ատելություն, ատելություն թշնամու հանդեպ» (մեկ այլ կարգախոսի հետ մեկտեղ՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»), - նշված է հոդվածում:


Դիվանագետների կարծիքով՝ չնայած հոռետեսությանը, Բաքուն և Երևանն ամեն դեպքում, թեև դանդաղ, բայց շարժվում են դեպի համաձայնագիր, որը կարող է լինել առաջին նշանակալից քայլը դեպի խաղաղություն՝ 2020 թվականին ստորագրված փաստաթղթից հետո։

«Սակայն սեպտեմբերյան արյունահեղությունը երկու մայրաքաղաքներում այլ կերպ է դիտվում. ոմանց համար դա «խաղաղության պարտադրում» է, ոմանց համար՝ «ուժային ճնշումը գործում է» փաստարկի հաջողությունն է», - նշվում է հոդվածում։

Անցումային արդարադատությո՞ւն

Թեև ադրբեջանական հասարակության մեջ որոշակի քննադատություն եղավ ռազմագերիների հետ կապված տեսանյութի հրապարակումից հետո, սակայն այն լայն քննարկման չարժանացավ։

«Դրա հիմնական պատճառներից մեկն այն էր, որ ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ ղարաբաղյան պատերազմներից հետո պատերազմական հանցագործությունները չեն հետաքննվել կողմերից որևէ մեկի կողմից, և հասարակությունները դա ընկալեցին որպես «նոր իրողություն», - հիշեցնում է BBC-ն միջազգային International Crisis Group կազմակերպության ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևի խոսքերը։

 

Հոդվածում նաև նշվում է, որ ազգամիջյան հակամարտությունները նոր երևույթ չեն, բայց այն վայրերում, որտեղ դրանք հաջողությամբ լուծվել են, մեծ դեր է խաղացել անցումային արդարադատության համակարգը:

Ինչպե՞ս բուժել վերքերը

Զաուր Շիրիևը գտնում է, որ անցումային արդարադատության տարրերը խաղաղ բանակցություններում ներդնելու հսկայական անհրաժեշտություն կա, և դա պետք է արտացոլվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրում։ Անցումային արդարադատության մեխանիզմն՝ ընդհանրապես, իսկ իրադարձությունների մասին ճշմարտությունը և փոխհատուցումները՝ մասնավորապես,  հանրային աջակցության կարիք ունեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է ակտիվ քաղաքացիական հասարակություն և ազատ մամուլ՝ գործընթացը ղեկավարելու համար:

 

«Ցավոք, 2020 թվականի պատերազմից հետո մենք նման ակտիվություն չենք տեսնում, և եթե այդ քայլերը չձեռնարկվեն, ապա, ցավոք, մենք ականատես կլինենք նոր պատերազմական հանցագործությունների»,- ասում է Շիրիևը:

 

Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-... Քաղաքականության մեջ չի գնահատվում եսասիրությո... Կօգտվի՞ Ալիեւը հնարավորությունների պատուհանից... Վիզային սահմանափակումներ՝ վրացի պաշտոնյաների ... Քաղաքացիները լուրջ չեն վերաբերվում սպանդանոցի... Կան 44-օրյա պատերազմի զոհերի մասունքներ, որոն... Ինչ է սպասվում ՀՀ քաղաքացուն 2025-ին. դառնալո... Սեփական աչքում գերանը չտեսնողը ուրիշի աչքի փո... Մի՛ արհամարեք վանաձորցուն, չունեք այդ իրավուն... Թուրքիան 13 տարի անց Դամասկոսում դեսպանատան ժ... Գումի շուկայի մոտից 7 հոգի ձերբակալվել է․ քաղ... ԱԺ-ում փորձեցի հիմնավորել, թե ինչու չի կարելի...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan