1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Կանաչ աչքերով կյանքի նոր իմաստ Կարենը․ Միրզոյանների ընտանիքում նորից է հնչում հերոս որդու անունը․ հերոսի տանն այս տարի Ամանորին տխուր լռությունը կխախտվի մանկան ծիծաղով

Կանաչ աչքերով կյանքի նոր իմաստ Կարենը․ Միրզոյանների ընտանիքում նորից է հնչում հերոս որդու անունը․ հերոսի տանն այս տարի Ամանորին տխուր լռությունը կխախտվի մանկան ծիծաղով  

 

Փոքրիկ Կարեն Միրզոյանին, հավանաբար, շատերդ տեսած կլինեք։ Սոցիալական ցանցերում նրա լուսանկարները հաճախ են երևում՝ որպես 44-օրյա պատերազմից հետո նոր կյանքի իսկական ու քաղցրիկ խորհրդանիշ։

Կրտսեր Կարեն Միրզոյանը և հերոս եղբայրը՝ ավագ Կարեն Միրզոյանը

Ծանոթացե՛ք փոքրիկ Կարեն Միրզոյանն է՝ 44-օրյա պատերազմում ագարակցի զոհված եղբոր՝ հերոս Կարենի անվանակիցը, շարունակությունն ու Միրզոյան ընտանիքի ապրելու նոր իմաստը։  

Այս նոր տարին Միրզոյան ընտանիքի  համար տարբերվում է պատերազմից հետո անցկացրած բոլոր նոր տարիներից՝ նոր ծնունդով, ինչպես Zarkerak.am-ի հետ զրույցում Կարեն Միրզոյանի մայրը՝ Արաքսյա Մկրտումյանն է ասում,  վերածնվել է իրենց որդին։ Հիմա նորից են սովորում Ամանորին երազանքներ պահել ու  հավատալ հրաշքներին։ 

Կարենի զոհվելուց հետո  Ամանորն այս ընտանիքում դժվարությամբ են նշում, պատերազմից հետո բոլոր տարեմուտները դիմավորել են հերոսի շիրիմի մոտ։ Մայրիկը հիշեց նաև քաղցր դրվագներ․ «Այն ժամանակ անտառից էինք բերում եղևնին, Կարենը հայրիկի հետ գնում ու բերում էր։ Մեր տանը միշտ ուրախություն էր նոր տարվա օրերին, տոնածառը խաղալիքներով զարդարելը, սեղան գցելը․․․»։  

Հերոս Կարենը

Այս տարի էլ դեռ թարմ է Միրզոյանների վերքը, բայց փոքրիկ Կարենի ծնունդով հասկացել են՝ տոներին գոնե հանուն երեխայի պետք է շունչ տալ․ «Որ մի քիչ Կարենը մեծանա արդեն տոնածառ էլ կդնենք, դժվարությամբ, բայց կփորձենք ուրախություն գտնել», - ասում է տիկին Արաքսյան։

Ցավի ու ուրախության մեջտեղում՝  տիկին Արաքսյայի մայրական սրտում Ամանորի երազանքները սկսվում ու ավարտվում են խաղաղության մասին մտքերով, պետք է խաղաղ լինի, որ փոքրիկ Կարենը երբեք ու երբեք պատերազմի մասին չիմանա․ «Կարենիս համար էլ  կուզեմ, որ իմ հերոս Կարենի չապրած տարիները նրան բաժին հասնեն»,- ասում է հերոսածին մայրը, որ պատերազմից հետո սկսել էր չհավատալ հրաշքներին․ հիմա ամեն ինչ այլ է, և բոլոր նոր տարիներն այլ են լինելու, քանի որ հենց իրենց ընտանիքում է ամենաիսկական հրաշքը։

Կարենը շուտով կդառնա 9 ամսական, իր փոքրիկ էությունը շատ տարիներ հետո միայն կհասկանա, թե ինչպես են փոքրիկ մարդուկներն իրենց գոյությամբ բուժում կոտրված սրտերը։ Կարենն էլ արդեն մի քանի ամիս է՝ սկսել է այս «բուժման» գործընթացը՝ մայրիկը՝Արաքսյան, հայրիկը՝Արթուրը, քույրիկը՝ Ալիսան, տատիկը և բոլոր հարազատները, որոնց կյանքը  Շուշիում Կարենի զոհվելու օրվանից՝ նոյեմբերի 7-ից ի վեր կանգ էր առել՝ սկսել են նորից ժպտալ սովորել։

«Արդեն 9-ը ամիս է՝ կյանքը փոխվել է»,- ժպիտն ու արցունքները տիկին Արաքսյայի խոսքում հաջորդում են իրար․ «Էլի չի մոռացվում այդ ցավը, օր չկա, որ չհիշես, չլացես։  Ուղղակի այս հրաշքն ուրախություն է բերում, ժպիտ է բերում տան մեջ։  Անընդհատ  զբաղվում ենք հետը, շատ համովն է, շատ բան է  փոխել»։  

Երևի արդեն իր երկնային կյանքում մորն ու ընտանիքին լավ ճանաչելով Կարենը որոշեց մայրիկին հուշումներ ուղարկել՝ երազների տեսքով, որ չդադարեն ապրել ու հավատալ․ «2020թ-ի նոյեմբերի 7-ից սկսած իմ ականջին անընդհատ մի ձայն էր գալիս՝ չգիտեմ դա որտեղից էր, անընդհատ գլխումս պտտվում էր,  որ եթե հանկարծ մեծ Կարենիս  մի բան եղավ, ես պիտի նորից տղա երեխա ունենամ։Պատկերացնու՞մ եք, երբ արդեն Կարենի զոհվելու մասին իմացանք, ես հենց այդ երեկոյան  ասացի ամուսնուս՝   ես տղա պիտի բերեմ, ես չգիտեմ դա որտեղից էր այդ ամենը, այդ ուժը որտեղից էր»։

Հիմա, վերլուծելով երկնային ու երկրային օրենքները, տիկին Արաքսյան լավ գիտի՝ իր ստացած գերուժերն ու կամքն էլ վերևից էր՝ հերոս  Կարենից․«Ինքը երազներով  ինձ հասկացնում էր ամեն ինչ։ Մինչև երեխայի սեռն իմանալն  էլ ինքը  կապույտ երանգով եկել էր երազիս, ժպտում էր, օրեր անց իմացանք, որ տղա ենք ունենալու։ Ինքը երազներումս անընդհատ ասում էր՝ ես գալիս եմ, ես կամ ինչի՞ չեք հավատում, վերծանվել եմ»։

Հիմա փոքրիկ Կարենի հայացքում տիկին Արաքսյան հաճախ է զոհված որդուն տեսնում․ «Երբ ծնվեց սկզբից շատ  նման էր եղբորը։ Հիմա էլ որոշ բաներով նմանեցնում եմ՝ դեմքի կլորությամբ, շարժուձևով, բնավորությամբ, ճարպկությամբ, նա էլ  շարժուն է ու  ահավոր «սնդիկ» »։

Հիմա ինքն էլ զարմանում է, արդեն հասուն տարիքում՝ այդքան ցավ ունենալով, ինչպե՞ս կարողացավ այդքան առույգ լինել, հատկապես երբ դեռ Կարենի կենդանության ժամանակ նորից երեխա ունենալու մտքերը կտրուկ մերժում էր․«Ասում էի՝ Կարենս պետք է գա բանակից, ամուսնանա,  պիտի արդեն թոռնիկ պահեմ»։

Կարենը ծառայությունից չեկավ, տիկին Արաքսյայի լավագույն ցանկություններն էլ մեծ որդու հետ կապված մնացին երազանքներ։ Բայց մի մեծ երազանքի հետևից գնացին ամբողջ ընտանիքով՝Միրզոյանների տանը Կարեն անունը պիտի նորից հնչեր․  հնչում է, այն էլ ինչ բարձր ու  զրնգուն։

«Փոքր Կարենին հերոս եղբոր նկարներն ենք տալիս,  ասում ենք՝ ախպերդ ա, Կարենն ա։ Նկարները  անընդհատ պաչում ենք տալիս ենք իրեն,  ինքն էլ ոնց որ  ուզենա մոտենա համբուրի։ Իրեն մի քանի անգամ եղբոր գերեզմանին էլ ենք տարել։ Ուղղակի դեռ պուճուր ա, դեռ բան չի հասկանում»,-  իսկ երբ մեծանա փոքրիկ Կարենին հերոս եղբոր մասին շատ են պատմելու, հատկապես հայրիկը՝ Արթուր Միրզոյանը, որը սկսել է  նորից ապրել  Կարենի ծնվելով։ Կարենն իր ներկայությամբ «ստիպել է»  հայրիկին անգամ ծխախոտի ամենօրյա գլանակների թիվը պակասեցնել։

Ընտանիքում Կարենը մեծերին շատ բան է սովորեցրել, բայց որ ամենակարևորն է՝ սովորեցրել է նորից ապրել․ «Առաջ ուրիշ ձև էր, երբ հլը երեխան չկար  տխուր էինք, ամբողջ օրը լացում էինք, ամեն մեկը մի սենյակում, ոնց որ զրուցելու իմաստ չկար,  տրամադրություն չկար։ Իսկ հիմա  ինքը մեզ ուժ է տալիս, մենք նորից պիտի ապրենք, պիտի նորից առողջ լինենք,  որ իրեն մեծացնենք, որ  տեսնենք ինքն ինչ մարդ է դառնում»։  

Տիկին Արաքսյան շատ է ուզում որ կյանքի ճանապարհին Կարենը շատ հարցերում նմանվի եղբորը․«Կարենս ինքնուրույն սովորել էր ֆուտբոլ խաղալ, Ռոնալդոյի նման գնդակով համարներ էր ցույց տալիս։ Հիմա   փոքր Կարենն էլ գնդակի հանդեպ սեր ունի։ Ես կուզենամ, որ ինքը ֆուտբոլիստ  դառնա»։  

Հերոս Կարենի լուսանկարներով պատված Միրզոյանների տանը մեծ եղբոր հայացքի ներքո մեծանում է փոքրիկ եղբայրը, ու այսուհետ բոլոր նոր տարիներին ու բոլոր օրերին հերոսի տանը նորից հնչելու է ապրեցնող անունը՝ «Կարե՛ն,Կարենչո՛ Կարենչի՛կ»։

Ես իմացա, երեխեքին թուրքն է տարել․ Կիրանցի Լե... Արցшխցnւ առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հա... Բա հիմա ոնց ասենք, որ անեք...խայտառակ վիճակ «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզու... Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ... Ադրբեջանցին մտնի գյուղ, մարդ մորթի, պատվով կհ... Տավուշին հաջորդելու է Վարդենիսը, հետո` Սյունի... «Կառոպկա-մառոպկա ջարդեք, ավտոն շուռ տվեք». ոս... Ձեր Սպեցնազը կարող ա՞ ՍՓԱԱՅՍՆԱԶ Ա….թե՞ ձեր «ժ... 2 տարի առաջ առկա քարտեզներն այլևս գոյություն ... Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում. Ս... «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր մի... ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ ... Մեր գործընկեր, լրագրող լրագրող Իլոնա Ազարյա... Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛... Տիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղ... Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդար... Ժողովո՛ւրդ, հարց ունեմ ձեզ՝ հնարավո՞ր է արդյո... Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի ... Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միու... Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանութ... Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմ... Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... Ձերբակալվել է ՀՀ նախկին ոստիկանապետի թիկնազո... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Հայտնի հեղինակություն Քանաքեռցի Տույի սպանութ... Մահակով եւ հակագազով ցուցմունք կորզելու Տեսան... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Լեգենդար Դիպուկահար, «Չղջիկ» Ջոկատի Հրամանատա... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... Հոգեբան Միհրդատ Մադաթյանը, վերլուծելում է վա... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ...
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահման Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից «Հրապարակ» թերթը գրում է. Հայաստանի իշխանությունն ու նրա մոլեռանդ քարոզիչները սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների համատեղ հայտարարությունից հետո միասնաբար լծվեցին տեղեկատվա-քարոզչական մի «բանաձեւի» տարածմանը՝ ով դեմ է Տավուշից հող տալուն եւ սահմանազատմանը, նա կողմ է պատերազմին` ուզում է Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ: Պարզ ասած` մի խանգարեք, թողեք՝ Ադրբեջանն ինչ ուզում է, տանք, որ պատե Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» «Փաստ» օրաթերթը գրում է. Այս տարվա մարտի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը տեսանյութ-անոնս էր հրապարակել ադրբեջանցիների կողմից առևանգված և Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցի մասին։ Հարցազրույցի բովանդակության մասին ոչինչ ասված չէր, չնայած որ հայտարարում էին ծավալուն հարցազրույցի մասին: Դեռ այդ օրերին թե՛ հայաստանյան, թե՛ արցախյան քաղա «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» «Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները ստրատեգիական նշանակության հողերի հանձնման էլեմենտար գործընթացը ներկայացնում են որպես իբր բնականոն՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի սկիզբ: Եվ, իբր, նաև Հայաստանի իշխանությունների ցանկությամբ է, որ այդ գործընթացը սկսվում է Տավուշից»: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է նման կարծիք հայտնում, երբ անդրադառնում ենք Տավուշի գյուղերի հանձնման գործընթ «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր, այլ մեր բոլոր տղաների համար. երբեք չեմ ցանկանա, որ որև... «Փաստ» օրաթերթը գրում է. «Նրբանկատ էր Արմենս, հանգիստ: Ուներ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ էր շփումը: Մի քանի ընկերներով շատ մտերիմ էին ու մեկը մյուսի հանդեպ շատ հավատարիմ»: Այսպես է սկսվում իմ ու տիկին Արմինեի՝ Արմենի մայրիկի հետ զրույցը: Արմենը ծնվել է Երևանում: Հաճախել է Գարեգին Նժդեհի անվան թիվ 161 դպրոցը։ «Փաստի» հետ զրույցում մայրիկը պատմում է՝ որդին սիրում էր նկարել, հաճախում էր
website by Sargssyan