Հարության տոնը խորհրդանշում է մեղքերից ազատագրումն ու դարձ առ Աստված, իսկ ամենակարևորը դա գիտակցելն և ընդունելն ողջ հոգով.Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին տոնելու է Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:
Տոնի իրական խորհրդի մասին զրուցել ենք Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի հետ, ով նախ նկատեց.
-Զատիկն իր մեջ խորհուրդ է պարունակում, դա Քրիստոսի հարությունն է, հաղթանակն ընդդեմ մահվան: Այդ խորհուրդը կարող է վերապրել յուրաքանչյուրը. կարելի է հարություն առնել, հաղթել մահվանը։ Քրիստոսի հարությունն ամենալավ ու լուսավոր տոնն է, դա մեր հավատքի հիմքն է։ Իր հարությամբ Տերը պարգևեց մեզ հավիտենական կյանք, Նրա շնորհով ազատագրվում ենք բազմաթիվ մեղքերից և վերջապես մաքրվում։ Քրիստոս խաչվեց մեր մեղքերի համար, բայց հարություն առավ և նոր կյանք պարգևեց մեզ։ Բուն տոնը նշանակում է մեղքերից ազատագրում և դարձ առ Աստված։ Հենց դարձ, և թեկուզ այդ դարձի ճանապարհին դեռ որոշ սխալներ ենք թույլ տալիս, բայց ձգտում ենք հասկանալ այդ տոնի իրական իմաստը, իսկ ամենակարևորը՝ գիտակցել և ընդունել այն ողջ հոգով։
Հոգեւոր հայրը անդրադարձավ նաեւ ձու ներկելու ավանդույթին.
-Նախ ձուն անհրաժեշտ է ներկել կարմիր գույնով, որը ասոցացվում է տիեզերքի հետ, ձվի միջի սպիտակ բարակ թաղանը խորհրդանշում է օդը, սպիտակուցը ջրեր, իսկ դեղնուցը` եկիր մոլորակը: Այսինքն Քրիստոսը իր արյմամբ մաքրեց, մաքրագործեց ամբողջ տիեզերքը, նույն կերպ մենք պետք է մեր հոգիները մարքենք չարից անդին: