Ամառային զորակոչ հայտարարելու որոշում կայացվեց. այն կմեկնարկի հունիսի 26-ին, իսկ զորացրումը՝ հունիսի 15-ից
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 13-ի նիստում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023թ.-ի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին որոշում կայացրեց:
Նախագծով նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2023թ. հունիսի 26-ից մինչև հուլիսի 31-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2023թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ, քանի որ ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ամառային զորակոչի ժամանակ ԶՈՒ համալրումն (զորակոչը) իրականացվել է 2021թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ: