Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյանն ահազանգում է, որ Քննչական Կոմիտեում իրեն խոշտանգել են, որից հետո ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանը իրեն ասել է, որ Վ. Ղուկասյանի ամեն մի եթերի համար պատասխան տալու է ինքը
«Հանրային ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանը Նուբարաշեն ՔԿՀ-ից ահազանգում է,թե ինչ հոգեբանական եւ ֆիզիկական խոշտանգումների է ենթարկվել ձերբակալման պահից սկսած մինչ օրս։
Նախ կուսակցության ղեկավարը մանրամասնում է, թե ինչպես է Երեւան քաղաքի քննչականի վարչության պետը իր սենյակում հարվածներ հասցրել,սպառնացել,հայհոյել մոտ մեկ ժամ, ապա նաեւ զրկել պետքարան գնալու հնարավորությունից եւ ջուր խմելու հնարավորությունից։
Վերը նշված խոշտանգումներից հետո, ինչպես պատմում է կուսակցության ղեկավարը, նրան նույն անմարդկային վերաբերմունքը դրսեւորելով ուղեկցել են անձամբ ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանի մոտ, ով հրամայել է նախ հանել ձեռնաշղթաները,ապա բառացի մեջբերում ենք (Արտակ Գալստյանի խոսքը) ՔԿ ղեկավարը հոխորտացել է, թե.«Ես այնպես հասկացա,որ դու լուրջ չես ընդունել վարչության պետի ասածը, որ Վարդան Ղուկասյանի ամեն իմ հասցեին կատարված եթերի պատասխանը տալու ես դու։ Կարծում եմ, որ հասկանում ես, որ քեզ ոչ ոք չի օգնելու, ով էլ փորձի օգնել՝ նրան աշխատանից կհեռացնեմ։ Ես վարչապետից ունեմ լայն լիազորութրուն՝ էս հարցով ընդհուպ մինչեւ սպանություն. ընդ որում քանակի սահմանափակում չունեմ»,-Գալստյանի փոխանցմամբ ասել է Քյարամյանը։
Սակայն, ՔԿ ղեկավարի խոսակցությունը այսքանով չի ավարտվել. Արտակ Գալստյանի փոխանցմամբ, նա ասել է, որ հաշվեհարդար կտեսնի ոչ միայն կուսակցության ղեկավարի հետ, այլեւ նրա դրսում գտնվող հարազատների, մասնավորապես նախկին կնոջ եւ որդու հետ։ Այս ահազանգի միջոցով Ա.Գալստյանը բարձրաձայնում է , որ վտանգված է ոչ միայն իր, այլեւ իր հարազատների անվտանգությունը։ Նա միեւնույն ժամանակ միջնորդում է դատախազին գործը ուղարկել մեկ այլ վարույթ, գործի քննության անաչառոպթյունը եւ օբյեկտիվությունը ապահովվելու համար։
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից գրված իր նամակում, Արտակ Գալստյանը ներկայացրել է նաեւ այլ մանրամասներ՝ կապված «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի շուրջ ընթացող խմորումների հետ կապված, որի մանրամասներն էլ ներկայացնում ենք ստորեւ.
Կից ներկայացնում ենք Արտակ Գալստյանի նամակը՝ ամբողջությամբ: