Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց Վարդան Ղուկասյանի անունով. ի դեպ նախաձեռնությունը կյանքի էր կոչվել «Հանրային Ձայն»-ի ահազանգից հետո
Երեկ՝ ապրիլի 29-ին, հանրապետությունում հայտարարվել էր համապետական ծառատունկ։ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանի ջանքերով՝ Ծաղկաձոր համայնքում իրականացվեց աննախադեպ ծառատունկ:Ծառատեսակների և տնկման տեղադիրքերի ընտրությունը կատարվել էր Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանի առաջարկությամբ:
Ծառատունկի մեկնարկի ուղին սկսվեց Ծաղկաձոր քաղաքի մուտքի մոտից, հասնելով մինչև ճոպանուղի՝ ներառելով ամբողջ քաղաքը:Ծառատունկն իրականացվեց, մասնավորապես, Կեչառիս եկեղեցու տարածքում, Ծաղկունյաց հրապարակի տարածքում, Ծաղկաձորի մանկապարտեզի տարածքում, Ուսուցչի տան տարածքում, և արդեն նշված ճոպանուղու տարածքում:Իրականում՝ քաղաքում ծառատունկն իրականացվեց մեծ նվիրումով ու համախմբվածությամբ, իսկ մասնակիցների համար խիստ պարտավորեցնող էր հատկապես քաղաքի սկզբնամասում իրականացված ծառատունկը, քանի որ այն նվիրված էր Արցախյան պատերազմներում մարտիրոսված մեր բոլոր հերոսներին:Նշենք, որ ընդհանուր թվով, Ծաղկաձոր համայնքում տնկվեց 1400 ծառ՝ 1300 սոճի և 100 հատ տույա տեսակի ծառեր՝ նպատակ ունենալով էլ ավելի բարեկարգ տեսնել Ծաղկաձոր քաղաքը:«Արմ Կոնստրակտ» ընկերության ներկայացուցիչները վստահեցրեցին, որ իրենց ընկերությունը որպես հանրային պատասխանատվության դրսևորում՝ անմասն չի մնալու մնայուն արժեքներ ստեղծելու սկզբունքից:Ծառատունկի խորհուրդը ապրելու և ապրեցնելու գաղափարախոսությունն է, որին մասնակցում էին բազում հայրենանվեր ու հայտնի մարդիկ։
Իրենց ձեռքերով անվանական տնկիներ տեղադրեցին սիրված ու հայտնի երգիչ Արկադի Դումիկյանը, բնականաբար՝ «Արմ Կոնստրակտ» ընկերության սեփականատեր Դավիթ Դավթյանը, Կեչառիսի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Ծատուրյանը, Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը, ինչպես նաև օպերատորներից մեկի՝ Գ. Սարգսյանի ձեռքերով անվանական տնկի տեղադրվեց «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի անունով, քանի որ ինչպես Ծաղկաձոր համայնքի ղեկավար Ն. Հարությունյանը նշեց իր խոսքում, մեծ ծառատունկ իրականացնելու գաղափարը ծնվել էր նաև այն ահազանգից հետո, երբ Վարդան Ղուկասյանը մտահոգություն էր հայտնել քաղաքի որոշ հատվածներում ոչ այնքան պիտանի ծառերը հատելու գործընթացի հետ կապված:«Այս ծառերը, որ ավելանում են քաղաքում՝ պիտի կյանքի նոր սերմեր դառնան, և մենք պիտի մշտապես կարողանանք սեր ու ջերմություն տարածել միմյանց նկատմամբ», - իր խոսքում նշեց Կեչառիս վանական համալիրի հոգևոր հովիվ Տ. Հարություն քհն Ծատուրյանը՝ իր օրհնությունը բաշխելով ներկաներին, ու բարի գործի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին: