Իրանի դեսպանը շուտով կսկսի իր աշխատանքը Սաուդյան Արաբիայում
Սաուդյան Արաբիայի դեսպանատունը շուտով կսկսի իր աշխատանքը Թեհրանում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
IRNA-ի հաղորդման համաձայն` նախարարը հայտարարել է Էր Ռիադում Իրանի դեսպան նշանակելու մտադրության մասին:
Այս տարվա մարտի 11-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան յոթ տարվա ընդմիջումից հետո պայմանավորվել են Չինաստանի միջնորդությամբ կարգավորել հարաբերությունները։