Հասկացի՛ր Աշոտ, ԺՈՐԱՆ ԻՐ ՄԱՅՐԻԿԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ…Խնդրում եմ ացելիր ԵՌԱԲԼՈՒՐ.շատ հարցերի պատասխան այնտեղ կգտնես
Դժվար է ասել, թե ով ինչ կերպ իրեն կդրսեւորի, երբ դեմ հանդիման հայտնվի սեփական զավակին մահվան բերան տարած թիվ մեկ պատասխանատուի ժառանգի հետ:
Ինչ խոսք, ծնողի փոխարեն զավակները չէ, որ պիտի պատասխան տան, բայց ամեն անգամ երբ տեսնում ես, թե ինչպես է Եռաբլուրը ծանրանում ցավի, սգի ու խնկի ամպերից...
.... հասկանում ես, որ այս ԻՐԱԿԱՆՈՒԹՅՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՎԵԼՆ ԱԿԱՐԵԼԻ Է ԵՐԲԵՒԷ...
Երբ տեսնում ես, թե ինչպես են ՄԱՅՐԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՐԴԻՆԵՐԻ ՇԻՐԻՄԻ ԱՌԱՋ ԳԱԼԱՐՎՈՒՄ
ՑԱՎԻՑ...ակամայից վերածվում ես գազանի…
Հասկացիր, Աշո՛տ ՀԱՅՐԴ Է այս ԱՐՅՈՒՆՈՏ ՆԵՐԿԱՅԻ ու մեր Տղաների երազանքը սառը հողի տակ թաղելու թիվ մեկ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ
ՀԱՅՐԴ է ՄԵՂԱՎՈՐ, որ ՄԱՐԴԿԱՆՑ ՏՈՒՆԸ ԱՅԼԵՒՍ ԴԱՐՁԵԼ Է ԵՌԱԲԼՈՒՐԸ
Եթե չլինեին ԺՈՐԱՆ ՈՒ ԺՈՐԱՅԻ ՊԵՍ ԱՐԾԻՎ ՏՂԵՐՔԸ, ԱՇՈ՛Տ հավատա, դժվար է ասել, դու կարող էիր ոտքդ այս հողի վրա դնել թե ոչ...ես նույնպես Աշո՛տ:
Ասելիք շատ կա...կխոսեմ դեռ էլի…
Բայց եւս մեկ անգամ հորդորում եմ, խնդրում եմ քեզ Աշո՛տ, հորդ ձեռքը բռնես .
Հայրիկիդ խոստացած ԱՊԱԳԱՆ ԱՇՈ՛Տ, հուսամ հասկացել ես թե որն է. նրա իշխանության օրոք մեծացան Եռաբլուրի սահմանները, ջարդվեց Հայի ու Հայաստանի ողնաշարը, փոքրացավ ու ճզմվեց Հայրենիքը մեր….
ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ԱՇՈ՛Տ ՊԻՏԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ ԽՆԿԱՐԿԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԶԱՎԱԿԻ ՇԻՐԻՄԻ ԱՌԱՋ. հասկացի՛ր Աշոտ, ԺՈՐԱՆ ԻՐ ՄԱՅՐԻԿԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՄԵՆ ՕՐ…
Մի ԽՆԴՐԱՆՔ էլ ունեմ քեզ Աշո՛տ. թեկուզ ԹԻԿՆԱԶՈՐՈՎ, ԲՅՈՒՐԱՎՈՐ թիկնապահներով փորձիր եթե կարող ես մեկ ժամ քայլել Եռաբլուրում ու ԼՌԵԼ ՏՂԵՐՔԻ ՀԵՏ…
Հավատացնում եմ, դժվար թե ՆԵՐԵՍ ՀՈՐԴ, ու նաեւ ՔԵԶ
ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ԾՆՈՂԻ ՆՅԱՐԴԸ ԲԱՑ Է.՚ՀԱՍԿԱՑԻ՛Ր
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ՝ ԱՅՑԵԼԻՐ ԵՌԱԲԼՈՒՐ….
Շատ հարցերի պատասխան հենց այնտեղ ԿԳՏՆԵՍ՝ հավատացնում եմ քեզ:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ, ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐ ԳԱՅԱՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ



"Քեզ Համար Զինվոր "
ՆԱԽԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿ
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ
