Սպիտակ տան գնահատմամբ, կասետային զինատեսակների կիրառումը ռազմական հանցագործություն է
ԱՄՆ-ն կասետային զինատեսակների կիրառումը համարում է ռա
զմական հանցագործություն: Ամեն դեպքում, դեռ 2022թ. փետրվարին Այդ պահին Սպիտակ տան պաշտոնական խոսնակ Ջեյն Փսակին դա հաստատել է:
Պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի կողմից արգելված կասետային և վակուումային ռումբերի օգտագործման դեպքում դա նախագահի աշխատակազմը կհամարի՞ ռազմական հանցագործություն, Փսակին ասաց. «Այո, այդպես է... Եթե դրանք օգտագործվեին, դա պոտենցիալ պատերազմական հանցագործություն կլիներ»։
Ոչ միայն օգտագործումը, այլ օգտագործման համար այդ զինատեսակի տրամադրումը նույն կարգավիճակի տակ է: Այսինքն, Սպիտակ տան գնահատմամբ, բավական է ամերիկյան առաջին կազետային զինատեսակը հասնի Ուկրաինա եւ այն կիրառվի, որ Բայդենն ու Զելենսկին հայտնվեն ռազմական հանցագործի կարգավիճակում: