Գեներալ Գերասիմովը հեռացվել է Ուկրաինայում ՌԴ զորքերի հրամանատարի պաշտոնից. Daily Mail
Գեներալ Գերասիմովը հեռացվել է Ուկրաինայում զորքերի հրամանատարի պաշտոնից: Այս մասին հայտնել է Daily Mail-ը:
Հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրներին և ԶԼՄ-ներին, տեղեկացնում է նաեւ, թե Գերասիմովի փոխարեն գեներալ Մակսիմ Տեպլինսկին է նշանակվել։ Միաժամանակ, ինքը՝ Գերասիմովը, կմնա ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում։
Հրատարակության տվյալներով՝ կադրային փոփոխություններ են տեղի ունեցել «Ազովի» հրամանատարների՝ Ուկրաինա վերադառնալուց հետո։
Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։ Ընդհակառակը, ռուսական մի շարևք աղբյուրներ կարծիք են հայտնել, որ դա ընդամենը քարոզչական լցոնում է, որը հնարավոր է ոգեշնչված բրիտանական հետախուզական ծառայություններից։