Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է. Նոր մանրամասներ
Չնայած այն հանգամանքին, որ Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ կան հարուցված բազում քրգործեր, երեկ ուշ երեկոյան նա և որդին բերման են ենթարկվել ոչ դրանց շրջանակներում։
Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին արցախյան իր աղբյուրները, Վիտալի Բալասանյանի որդուն բերման են ենթարկել նրա կողմից դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ որպես հումանիտար օգնություն Արցախ եկած ծխախոտի՝ շրջափակման օրերին իրացնելու համար։
Երբ իրավապահները եկել են խուզարկելու Բալասանյանների բնակարանը և առգրավելու ծխախոտը, Վիտալի Բալասանյանը նրանց դիմադրություն է ցույց տվել, ինչի հետևանքով էլ ձերբակալվել է։ Երեկ երեկոյան Բալասանյանի որդուն ազատ են արձակել, ինքը՝ Վիտալի Բալասանյանը դեռևս ձերբակալված է։