Տեղի է ունենում ամենադժվար փուլը. Միշել
Տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ամենաընդգրկուն և եռանդուն փուլերից մեկը: Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը` մանրամասներ ներկայացնելով քննարկված հարցերի մասին:
Ըստ նրա` տեղի է ունենում ամենադժվար փուլը` Հայաստանի ու Ադրբեջանի կողմից որոշումների կայացումը: