Եթե Իրանը վտանգ զգա, ապա կսկսի գործել առանց Հայաստանի համաձայնության. իրանական աղբյուր
Իրանական ռազմական թեւին մոտ կանգնած աղբյուրը շատ լուրջ մեսիջ է հղել, որի հասցեատերերից մեկը, թերեւս, ՀՀ ներկա իշխանություններն են: Դժվար չէ կռահել, որ խոսքը Հայաստանում անցկացվող հայ-ամերիկյան զորավարժանքի մասին է:
Ըստ աղբյուրի. «ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանում կարող է պայթեցնել Կովկասը: Եթե Իրանը վտանգ զգա իր երկրի համար, ապա անմիջապես կսկսի գործել առանց Հայաստանի համաձայնության»։