Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «ՀԱՄԱՍ»-ի 750 ռազմական օբյեկտի
Իսրայելի պաշտպանության բանակը Telegram-ի ալիքում հայտնել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում 750 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ»-ի բարձրաստիճան պաշտոնյաների նստավայրերին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել 750 ռազմական օբյեկտների, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկիչների ստորգետնյա թունելներին, ռազմական համալիրներին և դիրքերին, բարձրաստիճան ահաբեկիչների նստավայրերին, որոնք օգտագործվում են որպես ռազմական հրամանատարության կենտրոններ, զենքի պահեստներ և կապի կետեր»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ: