Ինչու են իրավապահները ձգձգում վարչական շրջանի ղեկավարի օգնականի վրա կրակելու գործը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Ի՞նչ է քննում ՀՀ քննչական կոմիտեն կամ ինչի՞ է սպասում Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի օգնական Կորյուն Մխիթարյանի վրա կրակելու գործով:
Լուրեր կան, որ իրավապահները ձգձգում են գործը դատարան ուղարկելը, քանի որ ջանքեր են դրվում կողմերին հաշտեցնելու համար, որպեսզի այդպես կարողանան քրեական գործով անցնողների մեղադրանքները թեթեւացնել։