Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել
Իրանը Նախիջևանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։
Նշվում է, որ այդ պաշտոնում նշանակվել է Ազիզ Մանսուրին, որը կփոխարինի Սեյիդ Ահմեդ Հուսեյնին։
Նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արևելյան Ադրբեջանի նահանգապետի հետ։
Հանդիպման ընթացքում նա հայտարարել, որ պատրաստ է համագործակցել Արևելյան Ադրբեջան նահանգի հետ՝ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման հարցում։